Կուզեինք նախագահի հետ սելֆի անել, բայց հեռախոսները վերցրել էին. «Արմքոմեդի»-ի տղաները ՀՀ նախագահի հետ հարցազրույցի մասին
LifestyleTert.am-ը գրում է.
Երեկ եթեր է հեռարձակվել «Արմքոմեդի» քաղաքական երգիծական հաղորդման 500-րդ հոբելյանական թողարկումը: Այս առիթով նախագծի հեղինակներ ու վարողներ Նարեկ Մարգարյանի և Սերգեյ Սարգսյանի հետ էր հանդիպել հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման գաղափարի, իրագործման և տպավորությունների մասին փոքրիկ զրույց ունեցանք տղաների հետ:
-Նարեկ, քոնն է՞ր այդ համարձակ գաղափարը:
-Գաղափարը երկուսինս էր: Նման միտք միշտ եղել է, քանի որ արևմտյան հաղորդումներից տեսել ենք, որ առաջին դեմքերը երբեմն գնում են հումորային հաղորդումներին հյուր: Օրինակ՝ ամեն սպորտային լրագրող ցանկանում է, որ իր լուսաբանման սունյակում ունենա Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույց, իսկ եթե քաղաքական ոլորտն է, ապա ամենաբարձր քաղաքական պաշտոնը՝ Սերժ Սարգսյանն է:
Շարունակությունը` այստեղ: