Երևան, 29.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ» «Միայն ավելի վատ կլինի». «Փաստ» «Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ» Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Ինչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ» «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»


Կառավարությունն առավել թափանցիկ կդարձնի արժեթղթերի շուկան օտարերկրյա ներդրողների համար

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան  օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին և նշել, որ երկու երկրների համապատասխան նախարարները համատեղ ինտենսիվ աշխատում են: Այնուհետև փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ընթացող գործընթացների մասին: «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134-135  կմ-ում հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի այդ հատվածը: Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի և կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ ինչպես արդեն նշվեց, համապատասխանաբար, Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի ու կապի նախարարություններն օպերատիվ կապի մեջ են թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի իրենց գործընկերների հետ: Վարչապետը նամակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար: ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան թռիչքով իրականացրել է արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր այսօր կփոխադրվի:

Հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնաթափվում են: Նովոռոսիյսկ-Վառնա-Բաթումի ուղղությամբ Հայաստան եկող բեռնատարները հուլիսի 3-ին կհասնեն Բաթումի: Հուլիսի 4-ին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն իսկ վաճառվում են: «Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին  լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է  նավամատույցին մոտենալու թույլտվությանը: Իսկ հունիսի 30-ի դրու թյամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը: Առկա տեղեկատվության համաձայն, բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում է 15-20 մեքենայի՝ չհաշված այն մեքենաների, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում: Ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-ից 50 մեքենա, սակայն Վլադիկավկազի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ: Խոսքը չի վերաբերում միայն ՀՀ մեքենաներին: Կուտակումներ կան նաև Միներալնիյե Վոդի, Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ արտահանվել է շուրջ 10  հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ արտահանվելու է: Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել: Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխվել է դեպի իր նախկին հուն, որի մաքրման աշխատանքերը դեռ շարունակվու մ են: Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն շատ հստակ պարզ կլինի ճանապարհի վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը:

Նախնական գնահատականներով, աշխատանքները կարող են տևել երկուսից երեք շաբաթ: Այդ ընթացքում մեր Տրանսպորտի ու կապի նախարարությունը  և ԱԻՆ-ն աշխատելու են՝ անընդհատ բնակչության ու իրենց գործընկերների հետ կապի մեջ լինելով: Հորդորում ենք մեր բոլոր քաղաքացիներին պլանավորել իրենց գործողությունները՝ հետևելով դեպքերի զարգացման ընթացքին և, բնականաբար, ըստ անհրաժեշտության, դիմել մեր այն ծառայություններին, որոնց արդեն իսկ նշեցի: Կառավարությունն ամեն ինչ անելու է՝ սատարելու մեր քաղաքացիներին թե՛ ՀՀ գալու, թե՛ բեռնափոխադրումներ իրականացնելոÖ ‚ համար»,-նշել է փոխվարչապետը: 

Աջակցություն կստանան Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչները

Գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն  ՀՀ Շիրակի մարզպետարանին գումար կհատկացվի՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Համայնքում հեղեղումներից տուժել են սելավատարեր, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին: Այսպիսով՝ բնակիչներին աջակցություն  կցուցաբերվի հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների համար, ինչպես նաև կորցրա ծ գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց: Կիրականացվեն նաև  Արթիկ համայնքի հեղեղատարների մաքրման  և վերականգնման աշխատանքներ:

Գործադիրի ընդունած որոշման համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին  կհատկացվի 41,746.0 հազ. դրամ՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:  Այսպես՝  22 մլն 350  հազար դրամ կհատկացվի  վնասված շենք-շինությունների բնակիչներին, ևս 2 մլն 430 հազ. դրամ կուղղվի Արթիկում հեղեղումն երի հետևանքով անկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար: Հեղեղատարների մաքրման նպատակով էլ կտրամարդվի  16 մլն 965 հազ. դրամ:

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասներ է ներկայացրել Արթիկում տարվող աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ աղետի հենց առաջին օրը մեկնել է Արթիկ, հետևել աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին, դեպքի հաջորդ օրն  էլ Արթիկ է այցելել վարչապետ Աբրահամյանը և տեղում ծանոթացել իրավիճակին: Նախարարը նշել է,  որ Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ, որը բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար:

Նրա խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց  յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի, համապատասխանաբար, 650 հազ. դրամ և 1 մլն 700 հազ. դրամ: Ըստ նախարարի՝ քաղաքում շարունակվում են վերականգնողական ակտիվ աշխատանքները, վերացվում են հեղեղի հետևանքները. գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրականությունը հիմնականում վերականգնվել է: Տեղերում աշխատում են շինտեխնիկա, մեքենաներ: Արդեն ավարտվում են քաղաքի  երկու-երեք փողոցների մաքրման աշխատանքները: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու համար տարվող աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնել հանրությանը՝ անհարկի շահարկումներից խուսափելու համար:

Արարատի մարզի  համայնքներում կտեղադրվեն 6  հակակարկտային   կայաններ

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի նաև ՀՀ Արարատի մարզպետարանին՝ մարզում կարկուտի և ուժեղ քամու հասցված վնասի հետևանքով առաջացած հիմնախնդիրների լուծման, Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման համար: Հովիկ Աբրահամյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հողօգտագործողները ՀՀ վարչապետին ներկայացրել են  մարզում  հակակարկտային   կայաններ  տեղադրելու  խնդրանք: Այսպիսով՝ հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժ եշտ է մարզի Դվին  (2),  Վերին  Արտաշատ  (2)  Հնաբերդ  (1), Այգեզարդ (1) համայնքներում տեղադրել 6 հակակարկտային կայաններ: Իսկ «Լուսնթագ» մանկապարտեզը կառուցվել է 1975թ.-ին: 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել են պատուհանների փոխարինման և ներքին հարդարման, ինչպես նաև համայնքի միջոցներով՝ ջեռուցման անցկացման և խոհանոցի վերանորոգման աշխատանքներ: Անհրաժեշտ է կատարել նաև խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման աշխատանքներ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում հողերի մշակության և գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կազմակերպումն ապահովելու նպատակով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար: Հիմնավորման համաձայն՝  համայնքի գյուղատնտեսական տեխնիկան ֆիզիկապես մաշված է, հաճախակի խափանման պատճառով  գյուղատնտեսական աշխատանքները լիարժեք չեն իրականացվում և վարելահողերի զգալի մասը չի մշակվում: Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռի ցանքաշրջանառության մեջ ընդգրկել համայնքի չօգտագործվող վարելահողերը, մշակաբույսերի վեգետացիայի ընթացքում կիրառվող ագրոտեխնիկական աշխատանքներն իրականացնել որակով, ինչն էլ իր հերթին կնպաստի բերքատվության բարձրացմանը: 

Կլուծվեն հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների  բնակարանային խնդիրները 

Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ՝  ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ուսուցչի տանը և Երևան քաղաքի Մոլդովական փող. թիվ 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին (6 ընտանիք) կնվիրաբերվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայքին կնվիրաբերվի տարածք՝ համայնքային մանկապարտեզ կառուցելու նպատակով: Մանկապարտեզը կկառուցվի «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցով: Աղձքի նորակառույց մանկապարտեզ կհաճախեն նաև հարևան Ագարակ, Օրգով և Տեղեր համայնքների երեխաները: 

Արժեթղթերի շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար նախատեսվում է դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված 

Կառավարությունը հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթն ուղղված է արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը: Փաթեթի նպատակն է շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված, սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրում, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակում: 

Ըստ հիմնավորման՝ ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի է ունեցել էական զարգացում, որին  նպաստել են, մասնավորապես, առևտրային ընկերությունների, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից կորպորատիվ բաժնետոմսերի ու պա րտատոմսերի թողարկումը, կենսաթոշակային բարեփոխումները և արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը: Ըստ այդմ՝ աճել է նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ: Այսպիսով՝ նախատեսվում է արժեթղթերի շուկայի չարաշահումների հանրային վտանգավորության ամրագրում՝ դրանց քրեականացման միջոցով և համարժեք պատասխանատվության միջոցների սահմանում: Առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ և գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս: Ընդ որում, որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը և ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, ինչի պարագայում դատարանները կկարողանան պատիժն ընտրել կատարված արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համաչափ:

Օրինագծերի փաթեթի  ընդունման դեպքում, ի լրումն արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխմանը, ակնկալվում են հետևյալ դրական արդյունքները՝ կավելանա արժեթղթերի շուկայում մրցակցությունը, շուկայի մասնակիցները և հանրությունը, գործելով ա վելի թափանցիկ ու պաշտպանված միջավայրում, առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը: Այն հնարավորություն կտա նաև զարգացնել արժեթղթավորման ոլորտը, խուսափել շուկայի լճացումից: Ներդրողները և հանրությունը կկարողանան ազատ շրջանառել, իրացնել իրենց ֆինանսական ներուժը՝ խթանելով տնտեսություն նոր ֆինանսական ներհոսքերը, կապահովվի արժեթղթերի շուկայի վերահսկողների հետ արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրինագծերի փաթեթի ընդունումը և նշել, որ այն  լու րջ կարգավորում է արժեթղթերի շուկայի համար: 

Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Գործադիրի որոշմամբ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին կտրամադրվի  գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ընկերությունն իրականացնելու է դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր և սարքավորումներ: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատա տեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչև 10 մլն եվրոյի (մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամ) ներդրում և ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն` 230 մլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա:

Կառավարության որոշմամբ «ՔԵՅ ՋԻ դայմոնդ» ՍՊԸ-ին տրվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն:  Ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել ոսկերչության և ադամանդագործության ոլորտների գործունեություն: «ՔԵՅ ՋԻ դայմոնդ»-ը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 7,5 մլն ԱՄՆ դոլարի: 2016թ. ընթացքում նախատեսվում է բացել 15 նոր աշխատատեղ և մոտակա 5 տարվա ընթացքում  հասցնել ընդհանուր մինչև 20 աշխատատեղ` 600-800 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիա՝ ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալի աճը 400 հազ. ԱՄՆ դոլարից հասցնելով մինչև 1,4 մլն ԱՄՆ դոլարի:

Կառավարության որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել իրավական ակտերում տնտեսվարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերաբերյալ դեռևս առկա դրույթները: Այսպիսով, ընկերություններն ստիպված չեն լինի վճարել կնիք պատվիրելու համար գանձվող գումարը, ինչպես նաև կխուսափեն ավելորդ վարչարարությունից: Բացի այդ, որոշման ընդունմամբ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Ընկերությունների գրանցում» ցուցիչի դիրքը 5-րդ տեղից կբարձրանա 3-րդ տեղ, իսկ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը կաճի 1,84 տոկոսով` 97,78-ից դառնալով 99,62 տոկոս: 

Կդյուրացվի  ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը 

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում՝ դյուրացնելով ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը: Արդյունքում կկարգավորվեն ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի և ընդերքօգտագործողների միջև կնքվող պայմանագրի կնքման գործընթացների հետ կապված հարաբերությունները, կկրճատվեն ընդերքօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում կնիքի հետ կապված  ժամկետները և ծախսերը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ապահովելով  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության մեջ  տնտեսվարող սուբյեկտներին զգուշացում տալու և լիազոր մարմին միջնորդագիր ներկայացնելու  գործառույթների ամրագրումը: Այդ գործառույթների արդյունքներով է պայմանավորված տնտեսվարող սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորությունների հետագա կատարումը կամ նրանց տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը:

 ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի առաջին բաղադրիչի կիրարկման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է  «Անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում նախատեսված է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տվյալների թվայնացում և հրապարակում: Ծրագրի իրականացման արդյունքում պետք է թվայնացվի ֆոնդում առկա օգտակար հանածոներÕ « մոտ 750 հանքավայրերի և 600 հանքերևակումների վերաբերյալ կազմված շուրջ 12,000 երկրաբանական հաշվետվություններ և 8,000 միավոր քարտեզագրական և գծագրական փաթեթներ: Յուրաքանչյուր հանքավայրի մասին տեղեկատվությունը կազմված է 2-3 գրքերից: Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմը ձեռք է բերել որոշման հավելվածում նշված սարքավորումները: 

Միջազգային համագործակցություն 

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության կրթության որակավորման, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման և համարժեքության վերաբերյալ»  համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը որոշակի է դարձնում երկու պետություններում կրթության մասին փաստաթղթերի փոխճանաչման հիմքը: Այն  վերաբերում է նաև ուսումնական հաստատություններում/կազմակերպություններում ստացած կրթության` սահմանված նմուշի այն փաստաթղթերին /տեղեկանքներին/ ակադեմիական տեղեկանքներին, որոնք տրված են բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերը չավարտած անձանց: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի փոխադարձ ակադեմիական շարժունակությանը և կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը:

Համաձայնություն է տրվել նաև  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009թ. հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություն կատարելու մասին» առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը պաշտոնական հայտագրով խնդրել է փոփոխություններ կատարել ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին 2009թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում. Էմիրությունների կառավարությունն առաջարկում է հուշագրում ավելացնել նաև մի դրույթ, որով մուտքի արտոնագրի պահանջի վերացումը կտարածվի նաև ԱՄԷ հատուկ անձնագիր կրողների նկատմամբ: 

Այլ որոշումներ 

Կառավարությունն ընդունել է  «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Հին Սիլիկյան-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2»  վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրա նշ 2-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի Հին Սիլիկյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի մահվան պատճառական կապը սահմանելու ընթացակարգը հստակեցնելու անհրաժեշտությամբ  պայմանավորված կառավարությունը լրացումներ  է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է զինվորական ծառայողական պարտականությունները 1986թ. ապրիլի 26-ից մինչև 1987թ. դեկտեմբերի 31-ը 30 կմ գոտում կատարելու ընթացքում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հիվանդություն ձեռք բերած անձանց մահվան պատճառական կապը հաստատելու համար հիմք ընդունել զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը և բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտի տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը:

Գործադիրը սահմանել է ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացվող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը:

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հավասարեցնելով տարածման ժամկետները՝ ինչպես թեկնածուական ատենախոսության համար, այնպես էլ դոկտորական:  Հովիկ Աբրահամյանը  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուշադրությունն է հրավիրել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեության վրա, քանի որ այդ առումով կան բազմաթիվ դժգոհություններ: Վարչապետը նախարարին հանձնարարել է  հարցն ուսումնասիրել, քննարկել և հասկանալ դժգոհությունների պատճառը: 

Կառավարության որոշմամբ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի: Հիմնադրամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նախատեսվում է բացել նոր մասնագիտություններ, ստեղծել մարզական ուղղվածությամբ ավագ դպրոց, մարզական քոլեջ, նախապատրաստական մեկամյա դասընթացներ, մարզաառողջարարական խմբեր, մարզական կադրերի վերապատրաստման դասընթացներ, մարզիկների բժշկակենսաբանական հետազոտությունների կենտրոն, կինեզիոթերապիայի և մերսման կենտրոն, հանրապետության բնակչության ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները սահմանող և դրանց կատարմանը հետևող աշխատախումբ և այլն:

«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդմանը, ֆիզիկական դաստիարակության միջոցով նրանց առողջության ապահովմանը, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը և այլն:

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Չեմ բացառում, որ հերթական Օրեշնիկը ընկնի Բայրաքթարի գործարանի վրա. Ավետիք Չալաբյան 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք էԵվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելՏարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ինՄենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա ՍողոմոնյանՀայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործովՀունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` ԲուդապեշտԱրդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամինԵրկրաշարժ՝ Թուրքիայում«Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. ՊուտինՍասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. ShamshyanՈրքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանինՎաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներինՓաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես ԻշխանյանՈչ միայն զենքով, այլև... ձեռքերով. «Փաստ»20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Սկսվել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել «Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե»Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ ԱսրյանՊարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Ինչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»