Ереван, 10.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуации Путин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзя Экс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографию Легендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в Страсбурге Удары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 марта Саудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского залива СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и Грузию Сердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбината Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 марта


Կառավարությունն առավել թափանցիկ կդարձնի արժեթղթերի շուկան օտարերկրյա ներդրողների համար

Экономика

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան  օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին և նշել, որ երկու երկրների համապատասխան նախարարները համատեղ ինտենսիվ աշխատում են: Այնուհետև փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ընթացող գործընթացների մասին: «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134-135  կմ-ում հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի այդ հատվածը: Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի և կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ ինչպես արդեն նշվեց, համապատասխանաբար, Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի ու կապի նախարարություններն օպերատիվ կապի մեջ են թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի իրենց գործընկերների հետ: Վարչապետը նամակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար: ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան թռիչքով իրականացրել է արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր այսօր կփոխադրվի:

Հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնաթափվում են: Նովոռոսիյսկ-Վառնա-Բաթումի ուղղությամբ Հայաստան եկող բեռնատարները հուլիսի 3-ին կհասնեն Բաթումի: Հուլիսի 4-ին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն իսկ վաճառվում են: «Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին  լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է  նավամատույցին մոտենալու թույլտվությանը: Իսկ հունիսի 30-ի դրու թյամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը: Առկա տեղեկատվության համաձայն, բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում է 15-20 մեքենայի՝ չհաշված այն մեքենաների, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում: Ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-ից 50 մեքենա, սակայն Վլադիկավկազի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ: Խոսքը չի վերաբերում միայն ՀՀ մեքենաներին: Կուտակումներ կան նաև Միներալնիյե Վոդի, Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ արտահանվել է շուրջ 10  հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ արտահանվելու է: Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել: Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխվել է դեպի իր նախկին հուն, որի մաքրման աշխատանքերը դեռ շարունակվու մ են: Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն շատ հստակ պարզ կլինի ճանապարհի վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը:

Նախնական գնահատականներով, աշխատանքները կարող են տևել երկուսից երեք շաբաթ: Այդ ընթացքում մեր Տրանսպորտի ու կապի նախարարությունը  և ԱԻՆ-ն աշխատելու են՝ անընդհատ բնակչության ու իրենց գործընկերների հետ կապի մեջ լինելով: Հորդորում ենք մեր բոլոր քաղաքացիներին պլանավորել իրենց գործողությունները՝ հետևելով դեպքերի զարգացման ընթացքին և, բնականաբար, ըստ անհրաժեշտության, դիմել մեր այն ծառայություններին, որոնց արդեն իսկ նշեցի: Կառավարությունն ամեն ինչ անելու է՝ սատարելու մեր քաղաքացիներին թե՛ ՀՀ գալու, թե՛ բեռնափոխադրումներ իրականացնելոÖ ‚ համար»,-նշել է փոխվարչապետը: 

Աջակցություն կստանան Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչները

Գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն  ՀՀ Շիրակի մարզպետարանին գումար կհատկացվի՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Համայնքում հեղեղումներից տուժել են սելավատարեր, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին: Այսպիսով՝ բնակիչներին աջակցություն  կցուցաբերվի հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների համար, ինչպես նաև կորցրա ծ գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց: Կիրականացվեն նաև  Արթիկ համայնքի հեղեղատարների մաքրման  և վերականգնման աշխատանքներ:

Գործադիրի ընդունած որոշման համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին  կհատկացվի 41,746.0 հազ. դրամ՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:  Այսպես՝  22 մլն 350  հազար դրամ կհատկացվի  վնասված շենք-շինությունների բնակիչներին, ևս 2 մլն 430 հազ. դրամ կուղղվի Արթիկում հեղեղումն երի հետևանքով անկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար: Հեղեղատարների մաքրման նպատակով էլ կտրամարդվի  16 մլն 965 հազ. դրամ:

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասներ է ներկայացրել Արթիկում տարվող աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ աղետի հենց առաջին օրը մեկնել է Արթիկ, հետևել աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին, դեպքի հաջորդ օրն  էլ Արթիկ է այցելել վարչապետ Աբրահամյանը և տեղում ծանոթացել իրավիճակին: Նախարարը նշել է,  որ Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ, որը բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար:

Նրա խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց  յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի, համապատասխանաբար, 650 հազ. դրամ և 1 մլն 700 հազ. դրամ: Ըստ նախարարի՝ քաղաքում շարունակվում են վերականգնողական ակտիվ աշխատանքները, վերացվում են հեղեղի հետևանքները. գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրականությունը հիմնականում վերականգնվել է: Տեղերում աշխատում են շինտեխնիկա, մեքենաներ: Արդեն ավարտվում են քաղաքի  երկու-երեք փողոցների մաքրման աշխատանքները: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու համար տարվող աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնել հանրությանը՝ անհարկի շահարկումներից խուսափելու համար:

Արարատի մարզի  համայնքներում կտեղադրվեն 6  հակակարկտային   կայաններ

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի նաև ՀՀ Արարատի մարզպետարանին՝ մարզում կարկուտի և ուժեղ քամու հասցված վնասի հետևանքով առաջացած հիմնախնդիրների լուծման, Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման համար: Հովիկ Աբրահամյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հողօգտագործողները ՀՀ վարչապետին ներկայացրել են  մարզում  հակակարկտային   կայաններ  տեղադրելու  խնդրանք: Այսպիսով՝ հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժ եշտ է մարզի Դվին  (2),  Վերին  Արտաշատ  (2)  Հնաբերդ  (1), Այգեզարդ (1) համայնքներում տեղադրել 6 հակակարկտային կայաններ: Իսկ «Լուսնթագ» մանկապարտեզը կառուցվել է 1975թ.-ին: 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել են պատուհանների փոխարինման և ներքին հարդարման, ինչպես նաև համայնքի միջոցներով՝ ջեռուցման անցկացման և խոհանոցի վերանորոգման աշխատանքներ: Անհրաժեշտ է կատարել նաև խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման աշխատանքներ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում հողերի մշակության և գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կազմակերպումն ապահովելու նպատակով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար: Հիմնավորման համաձայն՝  համայնքի գյուղատնտեսական տեխնիկան ֆիզիկապես մաշված է, հաճախակի խափանման պատճառով  գյուղատնտեսական աշխատանքները լիարժեք չեն իրականացվում և վարելահողերի զգալի մասը չի մշակվում: Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռի ցանքաշրջանառության մեջ ընդգրկել համայնքի չօգտագործվող վարելահողերը, մշակաբույսերի վեգետացիայի ընթացքում կիրառվող ագրոտեխնիկական աշխատանքներն իրականացնել որակով, ինչն էլ իր հերթին կնպաստի բերքատվության բարձրացմանը: 

Կլուծվեն հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների  բնակարանային խնդիրները 

Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ՝  ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ուսուցչի տանը և Երևան քաղաքի Մոլդովական փող. թիվ 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին (6 ընտանիք) կնվիրաբերվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայքին կնվիրաբերվի տարածք՝ համայնքային մանկապարտեզ կառուցելու նպատակով: Մանկապարտեզը կկառուցվի «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցով: Աղձքի նորակառույց մանկապարտեզ կհաճախեն նաև հարևան Ագարակ, Օրգով և Տեղեր համայնքների երեխաները: 

Արժեթղթերի շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար նախատեսվում է դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված 

Կառավարությունը հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթն ուղղված է արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը: Փաթեթի նպատակն է շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված, սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրում, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակում: 

Ըստ հիմնավորման՝ ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի է ունեցել էական զարգացում, որին  նպաստել են, մասնավորապես, առևտրային ընկերությունների, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից կորպորատիվ բաժնետոմսերի ու պա րտատոմսերի թողարկումը, կենսաթոշակային բարեփոխումները և արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը: Ըստ այդմ՝ աճել է նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ: Այսպիսով՝ նախատեսվում է արժեթղթերի շուկայի չարաշահումների հանրային վտանգավորության ամրագրում՝ դրանց քրեականացման միջոցով և համարժեք պատասխանատվության միջոցների սահմանում: Առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ և գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս: Ընդ որում, որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը և ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, ինչի պարագայում դատարանները կկարողանան պատիժն ընտրել կատարված արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համաչափ:

Օրինագծերի փաթեթի  ընդունման դեպքում, ի լրումն արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխմանը, ակնկալվում են հետևյալ դրական արդյունքները՝ կավելանա արժեթղթերի շուկայում մրցակցությունը, շուկայի մասնակիցները և հանրությունը, գործելով ա վելի թափանցիկ ու պաշտպանված միջավայրում, առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը: Այն հնարավորություն կտա նաև զարգացնել արժեթղթավորման ոլորտը, խուսափել շուկայի լճացումից: Ներդրողները և հանրությունը կկարողանան ազատ շրջանառել, իրացնել իրենց ֆինանսական ներուժը՝ խթանելով տնտեսություն նոր ֆինանսական ներհոսքերը, կապահովվի արժեթղթերի շուկայի վերահսկողների հետ արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրինագծերի փաթեթի ընդունումը և նշել, որ այն  լու րջ կարգավորում է արժեթղթերի շուկայի համար: 

Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Գործադիրի որոշմամբ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին կտրամադրվի  գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ընկերությունն իրականացնելու է դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր և սարքավորումներ: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատա տեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչև 10 մլն եվրոյի (մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամ) ներդրում և ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն` 230 մլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա:

Կառավարության որոշմամբ «ՔԵՅ ՋԻ դայմոնդ» ՍՊԸ-ին տրվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն:  Ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել ոսկերչության և ադամանդագործության ոլորտների գործունեություն: «ՔԵՅ ՋԻ դայմոնդ»-ը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 7,5 մլն ԱՄՆ դոլարի: 2016թ. ընթացքում նախատեսվում է բացել 15 նոր աշխատատեղ և մոտակա 5 տարվա ընթացքում  հասցնել ընդհանուր մինչև 20 աշխատատեղ` 600-800 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիա՝ ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալի աճը 400 հազ. ԱՄՆ դոլարից հասցնելով մինչև 1,4 մլն ԱՄՆ դոլարի:

Կառավարության որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել իրավական ակտերում տնտեսվարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերաբերյալ դեռևս առկա դրույթները: Այսպիսով, ընկերություններն ստիպված չեն լինի վճարել կնիք պատվիրելու համար գանձվող գումարը, ինչպես նաև կխուսափեն ավելորդ վարչարարությունից: Բացի այդ, որոշման ընդունմամբ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Ընկերությունների գրանցում» ցուցիչի դիրքը 5-րդ տեղից կբարձրանա 3-րդ տեղ, իսկ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը կաճի 1,84 տոկոսով` 97,78-ից դառնալով 99,62 տոկոս: 

Կդյուրացվի  ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը 

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում՝ դյուրացնելով ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը: Արդյունքում կկարգավորվեն ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի և ընդերքօգտագործողների միջև կնքվող պայմանագրի կնքման գործընթացների հետ կապված հարաբերությունները, կկրճատվեն ընդերքօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում կնիքի հետ կապված  ժամկետները և ծախսերը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ապահովելով  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության մեջ  տնտեսվարող սուբյեկտներին զգուշացում տալու և լիազոր մարմին միջնորդագիր ներկայացնելու  գործառույթների ամրագրումը: Այդ գործառույթների արդյունքներով է պայմանավորված տնտեսվարող սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորությունների հետագա կատարումը կամ նրանց տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը:

 ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի առաջին բաղադրիչի կիրարկման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է  «Անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում նախատեսված է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տվյալների թվայնացում և հրապարակում: Ծրագրի իրականացման արդյունքում պետք է թվայնացվի ֆոնդում առկա օգտակար հանածոներÕ « մոտ 750 հանքավայրերի և 600 հանքերևակումների վերաբերյալ կազմված շուրջ 12,000 երկրաբանական հաշվետվություններ և 8,000 միավոր քարտեզագրական և գծագրական փաթեթներ: Յուրաքանչյուր հանքավայրի մասին տեղեկատվությունը կազմված է 2-3 գրքերից: Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմը ձեռք է բերել որոշման հավելվածում նշված սարքավորումները: 

Միջազգային համագործակցություն 

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության կրթության որակավորման, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման և համարժեքության վերաբերյալ»  համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը որոշակի է դարձնում երկու պետություններում կրթության մասին փաստաթղթերի փոխճանաչման հիմքը: Այն  վերաբերում է նաև ուսումնական հաստատություններում/կազմակերպություններում ստացած կրթության` սահմանված նմուշի այն փաստաթղթերին /տեղեկանքներին/ ակադեմիական տեղեկանքներին, որոնք տրված են բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերը չավարտած անձանց: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի փոխադարձ ակադեմիական շարժունակությանը և կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը:

Համաձայնություն է տրվել նաև  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009թ. հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություն կատարելու մասին» առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը պաշտոնական հայտագրով խնդրել է փոփոխություններ կատարել ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին 2009թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում. Էմիրությունների կառավարությունն առաջարկում է հուշագրում ավելացնել նաև մի դրույթ, որով մուտքի արտոնագրի պահանջի վերացումը կտարածվի նաև ԱՄԷ հատուկ անձնագիր կրողների նկատմամբ: 

Այլ որոշումներ 

Կառավարությունն ընդունել է  «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Հին Սիլիկյան-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2»  վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրա նշ 2-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի Հին Սիլիկյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի մահվան պատճառական կապը սահմանելու ընթացակարգը հստակեցնելու անհրաժեշտությամբ  պայմանավորված կառավարությունը լրացումներ  է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է զինվորական ծառայողական պարտականությունները 1986թ. ապրիլի 26-ից մինչև 1987թ. դեկտեմբերի 31-ը 30 կմ գոտում կատարելու ընթացքում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հիվանդություն ձեռք բերած անձանց մահվան պատճառական կապը հաստատելու համար հիմք ընդունել զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը և բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտի տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը:

Գործադիրը սահմանել է ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացվող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը:

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հավասարեցնելով տարածման ժամկետները՝ ինչպես թեկնածուական ատենախոսության համար, այնպես էլ դոկտորական:  Հովիկ Աբրահամյանը  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուշադրությունն է հրավիրել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեության վրա, քանի որ այդ առումով կան բազմաթիվ դժգոհություններ: Վարչապետը նախարարին հանձնարարել է  հարցն ուսումնասիրել, քննարկել և հասկանալ դժգոհությունների պատճառը: 

Կառավարության որոշմամբ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի: Հիմնադրամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նախատեսվում է բացել նոր մասնագիտություններ, ստեղծել մարզական ուղղվածությամբ ավագ դպրոց, մարզական քոլեջ, նախապատրաստական մեկամյա դասընթացներ, մարզաառողջարարական խմբեր, մարզական կադրերի վերապատրաստման դասընթացներ, մարզիկների բժշկակենսաբանական հետազոտությունների կենտրոն, կինեզիոթերապիայի և մերսման կենտրոն, հանրապետության բնակչության ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները սահմանող և դրանց կատարմանը հետևող աշխատախումբ և այլն:

«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդմանը, ֆիզիկական դաստիարակության միջոցով նրանց առողջության ապահովմանը, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը և այլն:

Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана Хаменеи