Արտաշ Ասատրյանն արդեն դասվում է բիզնեսմեն աստղերի թվին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ճանաչված երգիչ Արտաշ Ասատրյանը այլեւս դասվում է հայկական շոու բիզնեսի բիզնեսմեն աստղերի թվին:
Life.panorama.am-ի տեղեկություններով՝ երգիչը վերջերս ռեստորան է գնել ու այսուհետ կզբաղվի ռեստորանային բիզնեսով: Մենք կապ հաստատեցինք Արտաշ Ասատրյանի հետ, ով հաստատեց տեղեկությունն ու նշեց.
«Արդեն 35 տարի է Երեւան-Էջմիածին մայրուղու վրա գործում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանային համալիրը, որն այս տարիներին տարբեր սեփականատերեր է ունեցել, իսկ վերջերս ըներներիս հետ միասին որոշեցինք գնել այն ու էլ ավելի ծաղկեցնել: Օրեր առաջ բացեցինք ռեստորանի բացօթյա սրահը, որը մեր քաղաքացիների ու տուրիստների համար ամռանը հիանալի ժամանցի կենտրոն կլինի: Սեփականատերը միայն ես չեմ, սա ընկերական բիզնես է»:
Արտաշ Ասատրյանի խոսքով՝ ռեստորանում կերգեն հայտնի ու սիրված երգիչներ, այցելուները պարբերաբար կարող են տեսնել նաեւ նրան.
«Ռեստորանում հաճախ երգել չեմ կարողանա, բայց կփորձեմ հնարավորինս ներկայանալ ու բարձր պահել մեր այցելուների տրամադրությունը»,- հավելեց նա:
Շարունակությունը` այստեղ: