Ռիհանան ու Դրեյքը կրկին միասին են
Lifestyle28-ամյա Ռիհանայի անձնական կյանքը լի է հանելուկներով։ Վերջին մի քանի տարիների ընթացքում երգչուհուն սիրավեպեր են վերգրել տարբեր անձանց հետ, իսկ ինքը` Ռիհանան դեռ պաշտոնապես չի մեկնաբանել ոչ մի լուր։ Սակայն դա չի նշանակում, որ Ռիհանան միայնակ է։ Ընդհակառակը, աղբյուրները պնդում են, որ նրա անձնական կյանքում ամեն ինչ լավ է։
Մնում է միայն գուշակել, թե ում հետ։ Կարծես թե 29-ամյա Դրեյքի հետ, որի հետ երգչուհին արդեն հանդիպել է նախկինում և որի հետ կրկին սկսել է շփվել։
Նրանց միջև կամ զգացմունքներ կան, կամ Ռիհանան և Դրեյքը կարողացել են մնալ լավ ընկերներ, բայց նրանց օրերս տեսել են միասին, Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում, վաղ առավոտյան։
Իհարկե պապարացիները նրանց չեն կարողացել միասին նկարել, քանի որ նրանք առանձին են դուրս եկել ակումբից։ Իսկ ահա Նիկոլ Շերզինգերի ծննդյան օրվա երեկույթին Դրեյքն ու Ռիհանան իրարից հեռու չէին գնում։





