Հայկ Դեմոյանը դիմել է Երևանի քաղաքապետին միսիոներուհի Քարեն Եփփեի անունով փողոց կամ այգի անվանակոչելու համար
ՀասարակությունՀայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լիահույս է, որ Երևանյան որևէ անկյուն կանվանակոչվի դանիացի միսիոներ Քարեն Եփփեի անունով:Ֆեյսբուքյան իր էջում Հայկ Դեմոյանը իր հարգանքն է արտահայտել Հայոց ցեղասպանության տարիներին մարդասիրական մեծ գործունեություն ծավալած կնոջ 140 ամյակի առիթով: «1876 թվականի հուլիսի 1-ին Դանիայի փոքրիկ գյուղ երից մեկում ծնվեց մի աղջիկ, ով պետք է ամենանշանավոր դերերից մեկը կատարեր իմ ազգի համար ճակատագրական մի շրջանում` Հայոց ցեղասպանությունից առաջ, ընթացքում և հետո: Երկրագնդի վրա ապրող հազարավոր իմ հայրենակիցներ պարտական են դանիացի այս հրեշտակին: Սա լավ հնարավորություն է շնորհակալություն ասել Դանիայի մեր ընկերներին Քարեն Եփփեի հիշատակն ու ժառանգությունը Դանիայում և այլուր վառ պահելու համար»,-գրել է Դեմոյանը:
Նա տեղեկացրել է, որ նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրելով Երևանում մի անկյուն կամ փողոց անվանել Քարեն Եփփեի անունով: «Ես վստահ եմ, որ շատ շուտով Երևանում փողոց կամ այգի կանվանակոչվի այս հերոսուհու անունով»,-գրել է նա: