Քեյթ Հադսոնը մերկ լուսանկար է հրապարակել (ֆոտո)
Lifestyle37-ամյա դերասանուհի Քեյթ Հադսոնը թերևս որոշել է գերազանցել Իրինա Շեյքին՝ մարմնի տարբեր մասերը մերկ ցուցադրելու հարցում։ Նա իր Instagram-յան էջում տեղադրել է մերկ լուսանկար։ Այնտեղ դերասանուհին կանգնած է պատուհանի առաջ և ցուցադրում է իր մարմինը։
Քեյթի մերկ մարմինն առաջին անգամ չէ, որ դառնում է ֆոտոնկարահանման «թեմա». Այս տարվա հունվար ամսին Քեյթի նմանատիպ մեկ այլ լուսանկար իր Instagram-ում հրապարակել էր դերասանուհու ոճաբան Սոֆի Լոպեսը։ Այնտեղ Քեյթը նկարված էր լոգարանում։
Այս անգամ լուսանկարի հեղինակը Դարեն Անկենմանն է։ Ենթադրվում է, որ նոր նկարը արվել է Քեյթի նոր գրքի համար։
