Աշխարհի ամենագեղեցիկ լողափերը` թռչնի թռիչքի բարձրությունից (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ամերիկացի լուսանկարիչ Գարի Մալինն իրականացրել է ուշագրավ ֆոտոնախագիծ, որի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից ֆիքսել է աշխարհի ամենագեղեցիկ լողափերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամերիկացին իր նպատակի իրագործման համար ճամփորդել է աշխարհով մեկ ու ֆոտոշարքի պատրաստման համար ծախսել 5 տարի:
Հայտնի է, որ այս ընթացքում Մալինը հասցրել է լինել Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում:
«Երևի թե շատերը կկարծեն, թե այս լուսանկարներն արվել են անօդաչու թռչող սարքի կամ էլ` համակարգչային ծրագրերի միջոցով: Սակայն դրանք արվել են իմ կողմից` ուղղաթիռի բաց դռնից: Եվ պետք է ասեմ, որ դա շատ վախենալու գործընթաց էր, որից ես անասելի հաճույք էի ստանում»,-նշել է լուսանկարիչը:
Այժմ Մալինն իր տպավորիչ աշխատանքները հավաքել է մեկ կատալոգում ու հրատարակել այն:









