Kim Kardashian: Hollywood խաղը հայազգի աստղին 100 մլն դոլարի եկամուտ է բերել
LifestyleApp Store հավելվածների խանութի ամենապահանջված խաղերից մեկը ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կյանքի մասին պատմող Kim Kardashian: Hollywood հավելվածն է, որն անցած 2 տարում հայազգի աստղի համար ապահովել է 100 մլն դոլարի եկամուտ:
Ինչպես նշում է The Verge-ը, այս հավելվածը կարճ ժամանակում հասցրել է դառնալ վիրտուալ տիրույթի հիթերից մեկը, որը հնարավորություն է տալիս Քարդաշյանի միլիոնավոր երկրպագուներին ավելի լավ ծանոթանալ իրենց կուռքի կյանքի մանրամասներին:
«Ինձ դուր է գալիս խաղացողներին փոխանցել իրականության զգացումը, թույլ տալ նրանց ներթափանցել իմ կյանք ու տեսնել այն ամենը, ինչի միջով ես անցնում եմ»,- նշել է Քարդաշյանը՝ խոսելով Kim Kardashian: Hollywood հավելվածի մասին: