Օրվա բաղադրատոմս. Պանրով բլիթներ
LifestyleԲաղադրամասեր՝
2 ճաշի գդալ սպիտակաձավար
200 գրամ կարտոֆիլ
100 գրամ սերուցքային կարագ
50 գրամ պանիր
Չաման՝ 1 թեյի գդալ
200 գրամ ալյուր
Աղ
1 հատ ձու
1/2 թեյի գդալ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակ՝
Կարտոֆիլը խաշել։

Լցնել բլենդերի մեջ, ավելացնել կարագը։

Ավելացնել աղը, ձուն, պանիրը, լավ հարել։

Ավելացնել չամանը, փխրեցուցիչը, ալյուրը։

Խմորը եռանկյունաձև կտրատել, թխել 20 րոպե 200 աստիճանով։



