Գունափոշիներ ու «գունավոր» երիտասարդներ. Երեւանում կայացավ Color Party-ն (ֆոտոռեպորտաժ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ակումբային երաժշտություն, պարեր եւ ամբողջովին գունափոշիվ պատված երիտասարդներ` Երեւանում այսօր` հուլիսի 2-ին, կայացավ Color Party` ամենագունեղ երեկույթը:
Հնդկաստանից սկիզբ առած այս միջոցառումը մեծ տարածում է գտել մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Չինաստանում, Բրազիլիայում եւ այլն: Այն առաջին անգամ անցկացվեց Երեւանում:
Կազմակերպիչների խոսքով` այս տոնը միտում ունի դրական լիցքեր փոխանցել երիտասարդներին: Դատելով երեկույթի մասնակիցների տրամադրությունից` միջոցառումն իրոք որ հաջողված էր:
Color Party-ի խենթություններն ու «գունավոր» մասնակիցները`NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Տաթեւեր Լազարյանի




















