Գոհար Գասպարյանի սելֆին՝ ամուսնու հետ
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Հունիսի 19–ին հայտնի հաղորդավարուհի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լքեց ցանկալի հարսնացուների ցուցակը՝ ամուսնանալով իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ: Զույգի ամուսնության երրորդ օրը կեղծ լուրեր տարածվեցին, որ Նարեկը ավտովթարի է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Գոհարը միանգամից հերքեց այդ լուրը:

Իսկ երեկ հայտնի հաղորդավարուհին նոր լուսանկար է հրապարակելInstagram–ի իր էջում: Գոհարը նշել է, որ ամուսնու հետ հիանալի երեկո է անցկացնում Ծաղկաձորում:
