ՄԻՊ-ը Կարեն Պետրոսյանի սպանության գործով գրություն կհանձնի Եվրոպայի խորհրդի հանձնակատարին
Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ ինքը գրություն է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների արդեն նախկին հանձնակատարին. «Ցավոք, երբ գրությունս հասավ, հանձնակատարը փոխվեց, սակայն հանձնակատարի գրասենյակի՝ Ժնևի հետ, անմիջական կապի մեջ ենք եղել և նրանք գրությունս փոխանցել են նոր հանձնակատարին: Նմանատիպ գրություն երկուշաբթի օրը ուղարկվելու է ՄԻՊ-ի Եվրոպայի խորհրդի հանձնակատարին: Պարզապես եվրոպական կառույցներում այդ գործընթացներն այնքան էլ հրապարակային չեն»: