Ինչպես հայտնում է ORER.am-ը, ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հարց ուղղելուց առաջ ողջունեց երեկ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձը հայրենիք և ՄԻՊ-ին հարցրեց, թե Ադրբեջանում սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության վերաբերյալ ՄԻՊ-ը դիմե ՞լ է միջազգային կառույցների:
Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ ինքը գրություն է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների արդեն նախկին հանձնակատարին. «Ցավոք, երբ գրությունս հասավ, հանձնակատարը փոխվեց, սակայն հանձնակատարի գրասենյակի՝ Ժնևի հետ, անմիջական կապի մեջ ենք եղել և նրանք գրությունս փոխանցել են նոր հանձնակատարին: Նմանատիպ գրություն երկուշաբթի օրը ուղարկվելու է ՄԻՊ-ի Եվրոպայի խորհրդի հանձնակատարին: Պարզապես եվրոպական կառույցներում այդ գործընթացներն այնքան էլ հրապարակային չեն»: