Քեթի Փերին դարձել է Twitter-ի ամենահայտնի մարդը
LifestyleՔեթի Փերին շնորհավորանքներ է ընդունում: Երգչուհին դարձել է Twitter-ում ամենահայտնի մարդը: Անցյալ ուրբաթ նրա հետևորդների թիվը հասել է 90 միլիոնի, հայտնում է spletnik.ru-ն:
Twitter-ի պաշտոնական հաշվում տեղադրված հաղորդագրությամբ նրան հայտնել են նորության մասին:
Քեթի Փերիից հետո Twitter-ում ամենահայտնին այժմ Ջասթին Բիբերն է, ում հետևորդների թիվը կազմում է 84 միլիոն մարդ: Նրան հետևում է Թեյլոր Սվիֆթը` 79 միլիոն հետևորդով:


