Հինգ նյութ, որոնք չեն հերիքում 40 տարեկանից հետո
LifestyleԵթե ամեն տարի դուք չկատարեք արյան մեջ վիտամինների և միկրոտարրերի պարունակության անալիզ, ապա շուտով ձեզ մոտ կառաջանա հետևյալ 5 կարևոր նյութերի պակաս, հայտնում է healthyliving.com.ua-ն:
1. Երկաթ
Երկաթի պակասությունն ավելի հաճախ նկատվում է կանանց մոտ: Այն կարող է առաջացնել մշտական հոգնածություն և թուլություն: Հարկավոր է հետևել սննդին և անհրաժեշտության դեպքում ընդունել հավելումներ:
2. Կալցիում
Գիտնականները խորհուրդ են տալիս օրական ուտել ամենաքիչը 3 տեսակի կաթնամթերք, որպեսզի ապահովվի կալցիումի քանակը:
3. Վիտամին D
Հետազոտությունները ցույց են տվել, որ միջին գոտում ապրող կանանց 80%-ը ունեն D վիտամինի պակաս: Դրա համար հարկավոր է առավոտյան գոնե 10-15 րոպե անցկացնել արևի տակ, ինչպես նաև օգտագործել ձուկ, ձու, լյարդ, թթվասեր և կարագ:
4. Մագնեզիում
Այդ նյութը կա կանաչ տերևներով բանջարեղենում, ընկույզում և հանքային ջրում: Դրա պակասության դեպքում առաջանում է անհանգստություն, մկանային ցավ:
5. Վիտամին C
Այն նպաստում է արյան շրջանառությանը, օրգանիզմին օգնում է պայքարելու ազատ ռադիկալների դեմ և բարձրացնում է դիմադրողականությունը: C վիտամինի պակասը լրացնելու համար հարկավոր է օրվա ընթացքում ուտել 2-3 միրգ, թթու կաղամբ, բուլղարական պղպեղ և սպանախ: