Դարչինի օգտակար և բուժիչ կիրառություն 5 օրինակ
LifestyleԴարչինը հիանալի համեմունք է, որը կարելի է ավելացնել ցանկացած ուտեստին, այդ թվում և խմորեղեններին և տաք ըմպելիքներին: Համեղ և բուրումնավետ համեմունք լինելուց բացի, դարչինը հարուստ է նաև օգտակար հատկություններով:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` այս համեմունքի կիրառությունը ավանդական բժշկության մեջ շուրջ 2000 տարվա պատմություն ունի: Բուժական նպատակներով օգտագործվում է նաև դարչինի կեղևից, արմատներից ու տերևներից ստացված յուղերը:
Ներկայացնում ենք դարչինի օգտակար կիրառման մի քանի տարբերակ:
1. Դարչինը օգնում է նվազեցնել ճանաչողական հետընթացը
2015-ին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ դարչինի թուրմը կարող է կիրառվել որպես դեղամիջոց` ուղեղում որոշակի նյութերի հավաքման դեմ, որը հանգեցնում է հիշողության կորստի կամ Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը:
2. Այն կարող է օգնել կարգավորել շաքարախտը
2012-ին իրականացված հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ դարչինը նպաստել արյան մեջ շաքարի մակարդակը: Օրական 120-360 մգ դարչինի օգտագործումը 3 ամսվա ընթացքում նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը:
3. Այն նվազեցնում է արյան ճնշումը
Արյան բարձր ճնշումը վտանգավոր է և կարող է հանգեցնել սրտային հիվանդությունների առաջացմանը: Դարչինը կարգավորում է արյան ճնշումը ինչպես շաքարախտով հիվանդների, այնպես էլ առողջ մարդկանց մոտ:
4. Այն հակամանրէածին հատկություն ունի
Դարչինը օրգանիզմը կարող է պաշտպանել օտար մանրէներից: Այն նման հատկություն ունի նաև ուտեստների պատրաստման ժամանակ կիրառելիս, և դարչին պարունակող ուտելիքները ավելի երկար կարելի է պահպանել:
5. Այն հակաօքսիդանտ հատկություններ ունի
Դարչինը նաև հակաօքսիդանտի դեր կարող է կատարել` պայքարելով օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են ռեակցիայի մեջ մտնել այլ բջիջների հետ և խառնաշփոթ ստեղծել օրգանիզմում:
Սակայն պետք է ուշադիր լինել: Թեև դարչինը հարուստ է օգտակար հատկություններով, պետք է զգույշ լինել այն չչարաշահելու համար: Համեմունքը պարունակում է կումարիններ տեսակի քիմիական նյութ, որը կարող է թունավոր լինել մեծ չափաբաժիններով օգտագործելիս` վնասելով լյարդը: