Կոտայքի մարզում ամենագնացը մի քանի անգամ շրջվել է. Վարորդը մահացել է (ֆոտո)
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Հարություն Հակոբյանը իր վարած BMW X5 մակնիշի 74 SS 444 համարանիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյուներին, տապալել այն, այնուհետև մի քանի պտույտ շրջվելով բախվել ճանապարհի տնամերձ հողամասերից մեկի դրապասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ․ Հակոբյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել, իսկ նրա ուղևորուհին՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Մարիամ Մկրտումյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։
Շարունակությունը` այստեղ: