Մոսկովյան ինստիտուտում մեկնաբանել են հիջաբով դիմորդի հետ կապված միջադեպը
ՀասարակությունՄոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) ներկայացուցիչը, մեկնաբանելով հիջաբով դիմորդի հետ կապված միջադեպը, հայտարարել է, որ ՄՄՀՊԻ-ն վարքի եւ արտաքին տեսքի բազմամյա ավադույթներ ունի եւ հիշեցրել բուհի աշխարհիկ կարգավիճակի մասին:
«70 տարի շարունակ ՄՄՀՊԻ-ն որպես բազմաֆունկցիոնալ եւ աշխարհիկ բուհ է ձեւավորվել: Վարքի ավանդույթներ են ձեւավորվել, ուսանողների եւ դասախոսների միջեւ հարաբերությունների, աշխատակիցների եւ ուսանողների արտաքին տեսքի կանոններ»,- նշել է բուհի դասախոսը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ ապագա ուսման վայր ընտրելով՝ դիմորդը պետք է մտածի այն մասին, թե «տանն ընդունված ավանդույթներն ու սովորույթներն ինչպես են համադրվում բուհի կանոնների եւ ավադույթների հետ»: