Լոզանում աշխարհի ամենաթանկ գարեջուրն են վաճառում
ՀասարակությունGoEuro գործակալությունը քաղաքների ամենամյա վարկանիշ է կազմում՝ դրանք գնահատելով գարեջրի արժեքով: Փորձագետները հաշվարկում են 0.33 լիտր ծավալով մեկ շշի արժեքը քաղաքների խանութներում եւ բարերում:
Այս տարի ամենաէժան գարեջրով առաջատարը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան է, որտեղ կարելի է գարեջուր խմել միջինը 1.65 դոլարով, իսկ ամենաթանկ գարեջուր վաճառվում է շվեյցարական Լոզանում՝ 9.51 դոլար:
Բրատիսլավայից բացի, էժան գարեջուր է վաճառվում Կիեւում, Կրակովում, Բելգրադում, Վարշավայում, Լյուբլյանայում, Բուդապեշտում, իսկ ամենաթանկ գարեջուրը Հոնկոնգում, Սինգապուրում, Ցյուրիխում, Օսլոյում եւ Տոկիոյում է: