Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


ԼՂՀ արտադրողները իրենց հուզող խնդիրները ներկայացրեցին ՏՄՊՊՀ նախագահին

 ԼՂՀ կատարած այցի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը և ԼՂՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ համատեղ անցկացրել է նիստ, որին ներկա են գտնվել նաև ԼՂՀ-ում  գործող մեկ տասնյակից ավելի արտադրական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Տնտեսվարողները ներկայաց րեցին իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են արտահանման ժամանակ առաջացած որոշակի խնդիրներին, ինչպես նաև շուկաների ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես, Արցախում ձվի և հավի մսի արտադրությամբ զբաղվող Լուսակերտ ընկերության հիմնադիր Դավիթ Դադայանը նշեց, որ այսօր ստեղծված իրավիճակում արտահանումն իրենց ընկերությանը այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ իրենք հավի կերը ներկրում են Ռուսաստանից, հետևապես արտադրանքի ինքնարժեքը իրենց վրա մոտ կրկնակի անգամ ավելի թանկ է նստում, քան ՌԴ-ում, որտեղ նույն արտադրությունը կազմակերպում են տեղական կերով: Ըստ ընկերության տնօրենի, ստեղծված օբյեկտիվ իրավիճակի պատճառով, իրենք առայժմ բավարարվում են միայն տեղական շուկայով, թեև արտադրական ծավալներն ավելացնելու մեծ ներուժ ունեն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ –ի լրատվական ծառայությունից:

Գորգերի արտադրությամբ զբաղվող Ղարաբաղ կարպետ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն էլ ՏՄՊՊՀ նախագահին ներկայացրեց, որ արտահանման ոլորտում իրենց խնդիրները վերաբերում են ավելացված արժեքի հարկի վճարմանը: Ըստ գործարարի, ՌԴ արտահանումից հետո առավելագույնը 30 –օրյա ժամկետում իրենք պարտավոր են վճարել ԱԱՀ, որը իրենց պարագայում կարող  է հասնել մինչև մի քանի միլիոն դրամի: Սակայն վաճառվող գորգերը բավականին թանկարժեք են, դրանք արագ իրացվող ապրանք չեն համարվում, և, երբեմն վաճառվում են արտահանումից մեկ-երկու տարի հետո: Անկախ այդ հանգամանքից,&n bsp; ԱԱՀ-ի վճարումը պարտադիր է: Ըստ գործարարի, մեծ աջակցություն կլիներ, որպեսզի այս հարկատեսակի վճարման ժամկետը երկարաձգվեր, ինչը բիզնեսի զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանար:

Պահածոների արտադրությամբ զբաղվող Արցախ բերրի ընկերության ղեկավար Էրիկ Մկրտումյանն էլ նշեց, որ բարդացված է արտահանման ժամանակ որակի հավաստագրի ստացման գործընթացը: Ըստ տնտեսվարողի, Արցախում հավաստագիրը ստանալուց հետո, պարտավոր են նույն փաստաթուղթը ստանալ նաև Հայաստանում՝ արտահանումը անարգել կազմակերպելու համար: Է. Մկրտումյանը առաջարկում է ներդնել հավաստագրերի ստացման միասնական համակարգ, որպեսզի տնտեսվարողը ստիպված չլինի լրացուցիչ գումար և ժամանակ ծախսելով՝ նույն գործընթացն անցնել մի քանի անգամ:

Նիստին ներկա տնտեսվարողները նաև բարձրացրեցին արտահանման ժամանակ վճարումների հետաձգման, ռուսական ռուբլու արժեզրկման և այլ գործոնների հետևանքով առաջացած մրցակցային խնդիրների մասին:

Ի պատասխան բարձրացված հարցերի, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովը լինելու է հետևողական, որպեսզի տնտեսվարողներին հուզող և արտահանման ծավալների աճին խոչընդոտող խնդիրները հնարավորինս արագ լուծումներ ստանան: Ա. Շաբոյանը նշեց, որ շատ հարցեր գտնվում են մրցակցային մարմնի կարգավորման դաշտից դուրս, սակայն ՏՄՊՊՀ-ը այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում կփորձի գտնել օպտիմալ լուծումներ, որոնք կնպաստեն արտադրողների բիզնես գործունեությունն առավել ընդլայնելուն:

Նիստի ավարտին հայկական երկու պետությունների  մրցակցային մարմինների ղեկավարները ստորագրեցին մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային համատեղ ծրագիրը:

Ա. Շաբոյանը իր աշխատանքային այցն ավարտեց՝ այցելելով  ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների:

 

ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր