Օրվա բաղադրատոմս. Հատապտուղներով ու կաթնաշոռով տորթ
LifestyleԲաղադրամասեր՝
Կաթնաշոռ՝ 500 գրամ
3 հատ դեղնուց
110 գրամ շաքարավազ
Կես կիտրոն
250 գրամ թխվածքաբլիթներ
70 գրամ կարագ
250 գրամ ելակ
Պատրաստման եղանակ՝
Թխվածքաբլիթները ու կարագը լցնել բլենդերի մեջ, լավ հարել։
Լցնել ամանի մեջ։

Դեղնուցը հարել շաքարավազի, ավելացնել կաթնաշոռը ու կիտրոնի հյութը։ Մի քանի հատապտուղ ավելացնել։
Լցնել թխվածքաբլիթների վրա։
Զարդարել հատապտուղներով։
.png)