«Ալիսան հրաշքների աշխարհում» հավաքածուն սահմանափակ է, իսկ գնային առումով հասանելի բոլորին. Վահան Խաչատրյան
LifestyleTert.am-ը գրում է.
Օրերս կայացավ դիզայներ Վահան Խաչատրյանի «Ալիսան հրաշքների աշխարհում» հավքածուի շնորհանդեսը: Tert.am Life-ի հետ զրույցում դիզայները նշեց, որ հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքից:
«Շատերն են անդրադարձել այս թեմային և ստեղծել հավաքածուներ: Որոշեցի, որ այստեղ ևս ներկայացնենք հավաքածու և ստեղծեցի առօրյա հագուստներ` շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, շապիկեր: «Ալիսան հրաշքների աշխարհում»-ը, ի տարբերություն մյուս հավաքածուների, քանակով սահմանափակ է, իսկ գնային առումով հասանելի բոլորին»,- ասաց Վահանը:

Դիզայների նոր հավաքածուներն եկել էին դիտելու, ինչու ոչ, նաև գնելու մի շարք հայտնի մարդիկ` գեղեցկուհի Իրինա Թովմասյանը, երգչուհիներ` Նելլի Պողոսյանն ու Արևո Գրիգորյանը և այլք:
Նշենք, որ դիզայները ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում, նորաձևության ոլորտում մեծ հաջողությունների է հասել: Նա հաճախակի է իր նոր հավաքածուները ներկայացնում տարբեր երկրներում տեղի ունեցող fashiwn week-երի ժամանակ:

««Ալիսան հրաշքների աշխարհում» հավաքածուն միայն Երևանում կլինի հասանելի: Իսկ առաջիկայում պատրաստվում եմ Կիևում ներկայացնել երեկոյան զգեստների նոր հավաքածու»,- ասաց Վահանը:














