Սկրաբ՝ փայլող մաշկ ունենալու համար
LifestyleՍկրաբը շատ կարևոր է, քանի որ այն հեռացնում է մեռած մաշկը՝ այն դարձնելով մաքուր, առողջ և գեղեցիկ։
Բնական լավագույն սկրաբ պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը լոլիկ և շաքարավազ։
Լոլիկը մեջտեղից կիսել ու այն թաթախել շաքարավազի մեջ, այնուհետ զգուշորեն շրջանաձև շարժումներով մերսել մաշկը շաքարավազով-լոլիկով՝ մոտ 3 րոպե։ Պահել 15 րոպե և լվացվել գոլ ջրով։
Քանի որ լոլիկը պարունակում է վիտամին C, մաշկը կարող է մի փոքր կարմրել, սակայն լվացվելուց կարճ ժամանակ անց կարմրությունը կանցնի և կնկատեք, որ մաշկն առավել մաքուր է ու գեղեցիկ։