Ընտանեկան ջերմությունը, սիրո պահպանումը, խաղաղությունը փողով չես գնի. Յանա Դանիելյանը՝ ծննդյան օրվա մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 3-ին, դերասանուհի, հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նշել է ծննդյան 28-ամյակը, իսկ այսօր Life.panorama.am-ին պատմել է տոնական օրվա, ամենաթանկ շնորհավորանքների ու նպատակների մասին:
«Ծննդյանս օրն այս տարի համընկավ Վարդավառի հետ, ու ինչպես մեր ողջ հանրապետությունում, այնպես էլ մեր տանը բարձր տրամադրությունն էր իշխում: Ճիշտ է՝ կրկին Վարդավառի պատճառով մենք տանից դուրս չեկանք, բայց փոխարենը մեր հյուրերին ընդունեցինք տանն ու գեղեցիկ, մտերմիկ ընթրիք կազմակերպեցիքն, որին ներկա էին միայն մեր հարազատները»,- պատմեց Յանան ու շարունակեց.
«Իրականում՝ ծննդյանս օրվա մեկնարկը սկսեցինք կեսգիշերին, երբ ինձ շնորհավորելու կապակցությամբ մեր տուն էին եկել Սուրենի քույրն ու ամուսինը իրենց բալիկի հետ: Օրս շատ ուրախ ու ջերմ մթնոլորտում սկսեցի, ինչի համար շատ շնորհակալ եմ հարազատներիս»:
Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են դերասանուհուն շնորհավորել ամուսինն ու դուստրը, Յանան պատմեց.
«Սուրենը ինձ շնորհավորեց կեսգիշերից էլ շուտ, որպեսզի առաջինը լինի, նվիրեց շատ գեղեցիկ ծաղիկներ ու իմ սիրելի օծանելիքը, դե իսկ աղջիկս միայն առավոտյան ավելի լավ հասկացավ, որ մայրիկի ծննդյան օրն է, նա ինձ նվիրեց իր ձեռքով պատրաստած շատ գեղեցիկ բացիկ, որն ինձ համար երեկվա ամենաարժեքավոր նվերը դարձավ»:
Շարունակությունը` այստեղ: