Քորթնի Քարդաշյանի և նրա երեխաների ծովափնյա հանգիստը (ֆոտո)
LifestyleՇատերի համար ամենևին էլ անհրաժեշտ չէ մեկնել արտերկիր տաք ջուր և ավազե ափ վայելելու համար։ Օրինակ, Քորթնի Քարդաշյանը որդու և դստեր հետ մեկնել է արևային լոգանք ընդունելու ոչ թե հեռավոր արևադարձային կղզիներ, այլ Մայամիի լողափ։
37-ամյա Քորթնին, ով հանգստի համար ընտրել է սև լողազգեստ, խաղում է երեխաների հետ և լողում օվկիանոսում։ Ի դեպ, օրեր առաջ զլմ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Քորթնին պատրաստվում է 4-րդ երեխայի ծնունդին։ Սակայն, ըստ վերջին նկարների, դրանք ընդամենը ենթադրություններ են։ Նկարներում հղիության ակնարկ անգամ չկա։






