Դևիդ և Վիկտորյա Բեքհեմներն իրար շնորհավորել են հարսանիքի 17-ամյակի կապակցությամբ
LifestyleԴևիդ և Վիկտորյա Բեքհեմներն Instagram-ում իրար շնորհավորել են հարսանիքի 17-ամյակի կապակցությամբ:
Դևիդ Բեքհեմը նշել է, որ իր բախտը բերել է, որ հանդիպել է մարդու, որը նույնպիսի դրայվ ունի, և որը կյանքում ուզում էր նույնը, ինչ ինքը: «Մենք ստեղծել ենք 4 հրաշալի երեխաների, և ես չէի կարող երազել նրանց համար ավելի սիրող և հոգատար մոր մասին: Շնորհավոր, հոբելյան, սիրում եմ քեզ»,- գրել է Բեքհեմը:
Իր կողմից, Վիկտորյա Բեքհեմն ամուսնուն անվանել է իր լավագույն ընկերը և իր սերը: «Ամենաբարի մարդը, որն ինձ ամեն օր ոգեշնչում է: Շնորհավոր աշխարհի ամենալավ ամուսնու և հայրիկի հոբելյանը»,- գրել է դիզայները:
Զույգն ամուսնացել է 1999 թ. հուլիսի 4-ին, ունեն 4 երեխա՝ 17-ամյա Բրուքլինը, 13-ամյա Ռոմեոն, 11-ամյա Կրուզը, 4-ամյա Հարփերը:




