Հարսնացուն ջրամբարում խեղդվել է իր հարսանիքի ժամանակ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մերձմոսկվայի Կլյազմինսկյան ջրամբարում իր հարսանիքի տոնակատարության ժամանակ հարսնացուն խեղդվել է: Կնոջ մահվան պատճառը եղել է նրա հարբածությունը և այն, որ մտածել է, թե կարող է շատ ավելի հեռուն լողալ, բայց, փաստորեն, չի կարողացել:
Ինչպես հայտնում է «РИА Новости» գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջրափրկարարական ծառայության ղեկավար Ալեքսեյ Ստեպինը: Մերձմոսկվայում ոստիկանությունը 32-ամյա կնոջ դիակի հայտնաբերման փաստի կապակցությամբ ստուգումներ է իրականացնում: Ըստ աղբյուրի, ոստիկանները սկսել են փնտրել կնոջը նրա անհետանալու մասին «02» ծառայությունում ահազանգն ստանալուց հետո:
Ոստիկանության լրատվական ծառայությունում հաստատել են, որ ջրամբարում խեղդված կինը տոնել է իր հարսանիքը: