Անջելինա Ջոլին սկսել է քաշ հավաքել՝ վախենալով, որ Բրեդ Փիթը կհեռանա իրենից. ԶԼՄ-ներ
LifestyleTert.am-ը գրում է.
Վերջին շրջանում լրատվամիջոցները ակտիվ լուրեր էին տարածում դերասանուհի Անջելինա Ջոլիի կրիտիկական վիճակի մասին, ով արդեն վաղուց «հալչում» է աչքի առաջ: Սակայն դեղին պարբերականների ներկայացուցիչները հունիսին էին նկատել, որ աստղը սկսել է քաշ հավաքել: Պարզվել է, սակայն, որ Ջոլին չի պատրաստվում ենթարկվել հասարակական կարծիքին:
Ջոլիի առողջության հետ կապված նոր հերթական սկանդալը սկսել է տարածել Celeb Dirty Laundry պարբերականը: Հեղինակները դերասանուհուն լուսանկարել են, երբ նա իր երեխաների հետ խանութներում զբոսնելիս է եղել:
Լրագրողները նկատել են, որ Ջոլին այլևս հյուծված տեսք չունի, նրա դեմքը առողջ երանգ է ստացել, իսկ ազդրերը նկատելի կլորիկացել են: Կայքի աշխատակիցները վստահ են, որ ամերիկուհին սկսել է քաշ հավաքել` վախենալով, որ Բրեդ Փիթը կհեռանա իրենից, փոխանցում է Вести-ն:
Այլ լրատվամիջոցներ, սակայն, հերքում են նման լուրերը: Նշվում է, որ աստղային զույգի ներկայացուցիչները հայտնել են, որ Փիթը երբևէ նման սպառնալիք չի ներկայացրել կնոջը: