Աննա Դավթյանը Մոսկվայում նկարահանվում է նոր «Понаехали» հումորային սերիալում
LifestyleTert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ն այս անգամ զրույց է ունեցել դերասանուհի Աննա Դավթյանի հետ: Աննան հեռուստադիտողներին հայտնի դարձավ Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիմակահանդես» և «Եղբայրներ» հեռուստասերիալներից: Աննան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհիներից էր: Նա երեք տարի առաջ ամուսնացավ և ընտանիքի հետ տեղափոխվեց Մոսկվա՝ մշտական բնակության: Ինչպե՞ս Մոսկվան ընդունեց Աննային, որո՞նք էին կարոտի հաղթահարման միջոցները, ինչպե՞ս կարողացավ լքել բեմը՝ հարցերի պատասխանները զրույցում:
-Սերը մի քանի տարի առաջ տարավ Ձեզ հայրենիքից: Ինչպե՞ս սովորեցիք ապրել հայրենիքից դուրս:
-Սկզբում շատ էի դժվարանում: Կարոտը սարսափելի խանգարում էր: Կարոտում էի ընտանիքս, ընկերներիս, հայրենիքս: Ամեն ինչ փոխվեց, երբ լույս աշխարհ եկավ Ադելը: Կյանքս լցվեց վառ գույներով: Օրս հոգսաշատ էր և ժամանակ չունեի տխրելու: Հիմա ամբողջությամբ հարմարվել եմ, քանի որ կողքիս կան հրաշալի մարդիկ:
.jpg?1467630976504)
-Ինչպիսի՞ կին ու մայր է Աննա Դավթյանը:
-Այս հարցին հավանաբար պետք է ամուսինս պատասխաներ, բայց փորձեմ կռահել: Համբերատար եմ, մաքրասեր, կարևորում եմ ընտանիքիս անդորրը: Ընտանիքս ինձ համար վեր է ամեն ինչից:
-Կենցաղային ամենազվարճալի դրվագը, որին հանդիպեցիք ամուսնական կյանքի սկզբնական շրջանում:
-Հստակ դրվագ չեմ հիշի այս պահին, բայց զվաչճալի դրվագներ շատ են լինում, քանի որ ամուսինս լավ հումոր ունի է:
Շարունակությունը` այստեղ: