Նա կարող էր ծիծաղեցնել անգամ առանց խոսելու. Ռուսական առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել Մհեր Մկրտչյանի ծննդյան առթիվ (տեսանյութ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում է ծնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հիրավի, ժողովրդական մեծ մարդ Մհեր Մկրտչյանը: Մարդ, որը ցույց տվեց հավերժ ապրելու արվեստի հրաշագործ ուժը: Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու հմտությունը նրան ճանաչում, սեր ու հարգանք բերեց:
Հանճարեղ դերասանը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ ԽՍՀՄ-ում: Եթե նա «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ապա այլ կինոստուդիաները Ֆրունզիկին հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում: Նրա կերտած կերպարները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։


Ռուսական առաջին ալիքի՝ Մհեր Մկրտչյանին նվիրված ռեպորտաժում հեղինակը գրում է. «Նա կարող էր ծիծաղեցնել անգամ առանց խոսելու, չնայած երբ խոսում էր, ավելի շատ էր ուրախացնում: Մեծ քիթ ու տխուր աչքեր՝ այսպիսին էր Ֆրունզի արտաքինը: Քթի հետ կապված Մհեր Մկրտչյանը երբեք բարդույթներ չի ունեցել, անգամ մշտապես կատակել է այդ թեմայով:
Շարունակությունը` այստեղ: