Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Վարորդները կարող են Ոստիկանության կայքում տեսնել իրենց նվազ նշանակության իրավախախտումները

 «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով նախատեսված նվազ նշանակության իրավախախտումների մասին դրույթի առնչությամբ վարորդների շրջանում տեղեկացվածության պակաս կա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ նշեց «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Օրենքի դրույթի ուժի մեջ մտնելուց հետո, մեզ բազմաթիվ վարորդներ էին դիմում: Նրանք ներկայացնում էին իրավախախտում`ասելով, թե նվազ նշանակության է: Ասում էին` մի քիչ աջ եմ գնացել, մի քիչ ձախ եմ գնացել, դեղին լույսի տակ եմ անցել և այլն: Այսպես էր ընկալվում: Մենք էլ իրենց ներկայացնում էինք օրենքի պահանջները, բացատրական աշխատանք տանում: Դա գալիս է նրանից, որ Ոստիկանությունը նախապես բավարար չափով իրազեկման, նախապատրաստական աշխատանք չի տարել»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը` նկատելով, որ վերջին շրջանում այդ հարցերով դիմողների թիվը կրճատվել է:

ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը, հակադարձելով Էդուարդ Հովհաննիսյանին, նշեց, որ իրազեկման աշխատանքներն ի սկզբանե տարվել են ներկայում էլ շարունակվում են:

«Չեմ կարող համաձայնել ձեր ասածի հետ, այդ թեմայով բազմաթիվ մամուլի ասուլիսներ են կազմակերպվել, հաղորդումներ են եղել, մասնակցել է թե Արդարադատության նախարարը, թե Ոստիկանության ներկայացուցիչը: Չհաշված, լրատվական վարչության միջոցով պատրաստված հաղորդումը: Բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց իրազեկվել է»,-ասաց Արման Չիլինգարյանը  

Անդրադառնալով նվազ նշանակության իրավախախտումների մասին դրույթին` Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ կան որոշ ոչ հստակ իրավիճակներ: Մասնավորապես, նա ներկայացրեց օրինակ, երբ մեկ տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենա երկրորդ շարքում կանգնել և ուղևոր է իջեցրել, այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենա շրջանցել է նրան, հատել հոծ գիծը և անցել: Այդ ժամանակ հանդիպակաց հատվածում ոչ մի ավտոմեքենա չի եղել, վթարային իրավիճակ չի ստեղծվել, սակայն վարորդը տուգանվել է: Արման Չիլինգարյանը նշեց, որ այդտեղ կա ակնհայտ վտանգ ստեղծելու իրավիճակ:

«Հիմա պատկերացրեք, տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայի դիմացով մի հետիոտն էր անցնում, ու կողքով շրջանցող և հանդիպակաց գոտի դուրս եկած մեքենան այդ հետիոտնին վրաերթի էր ենթարկում»,-ասաց Արման Չիլինգայանը:

Նա վստահեցրեց, որ նվազ նշանակության իրավախախտումների մասին դրույթը կիրառվում է: Ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում տուգանք է սահմանվել  արձանագրված իրավախախտումների մոտ մեկ երրորդի չափով, մնացածը դիտարկվել  է որպես նվազ նշանակություն ունեցող: Արման Չլինգարյանը տեղեկացրեց, որ շուտով ոստիկանության կայքում կլինի բաժին, որտեղ վարորդը կարող է տեսնել իր կողմից կատարած այն խախտումը, որը դիտվել է որպես նվազ նշանակություն ունեցող: 



ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր