Նորաձև ժամացույցներ, որոնք կլրացնեն ձեր կերպարը (ֆոտոշարք)
LifestyleԺամացույցները աղջիկների սիրելի աքսեսուարն են: Հաճախ դրանք դառնում են լուքի մի մասնիկը: Կարևոր է ընտրել նորաև, գեղեցիկ և որակյալ ժամացույց:
Ձեռքի առաջին ժամացույցները ստեղծվել են XIX դարի սկզբներին Եվգենի Բոգարնի համար, բայց այն ժամանակ այդ միտքը չգնահատվեց ըստ արժանվույն: XIX դարի վերջին` պատերազմի ժամանակ, գրպանի ժամացույցի օգտագործման անհարմարության պատճառով զինվորականները սկսեցին կրել ժամացույց դաստակի վրա: Իսկ ձեռքի ժամացույցները վերջնական ճանաչում ստացան միայն XX դարի վերջին: Հիմա այն օգտագործվում է որպես աքսեսուար՝ բջջային հեռախոսների տարածման պատճառով:
Ներկայումս աշխարհում տարեկան արտադրվում է ժամացույցի ավելի քան 1 միլիարդ մեխանիզմ: Դրանցից մոտ 60%-ը բաժին է հասնում Ճապոնիային: Ամենաթանկ ժամացույցները շվեյցարականերն են, այդ պատճառով շվեյցարական ընկերությունները զիջում են ճապոնացիներին արտադրանքի քանակով, բայց շահույթի տեսանկյունից անհամեմետելի առավելություն ունեն:
Որպես կանոն, ժամացույցի մասնիկներ պատրաստելու հիմնական գործողությունները կատարվում են Շվեյցարիայում՝ ավտոմատացված սարքավորումների և ժամանակակից մեխանիզմների միջոցով: Միայն եզակի կազմակերպություններ, որոնք արտադրում են տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ ժամացույցներ, կարող են իրենց թույլ տալ մեխանիզմների ձեռքով հավաքում և ամեն մասնիկի կատարելագործում ու հղկում:
Orer.am-ն առանձնացրել է ժամացույցների գեղեցիկ տարբերակներ: Իսկ Ձեզ ո՞րն է դուր գալիս…








































