Հայազգի Թիմ Ուիլսոնն Ավստրալիայի խորհրդարանի անդամ է ընտրվել
ՀասարակությունԱվստրալիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը ստացած թեկնածուների մեծամասնությունը տեղեր են ստացել Ավստրալիայի դաշնային խորհրդարանում շաբաթ անցկացված ընտրություններից արդյունքում: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն` նշելով, որ ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս պարզ չեն:
Ավստրալահայ հաղթող ներկայացուցիչների ցուցակում առաջինը Թիմ Ուիլսոնն է, որ ներկայացնում է Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը: Նա ընտրվել է Վիկտորիա նահանգում` դառնալով հայկական ծագում ունեցող երկրորդ դաշնային պատգամավորը Ջո Հոքիից հետո, ով այժմ թոշակի է անցել:
Ընտրությունների մասնակից մյուս ներկայացուցիչը, ով նախինում Հայ դատի հանձնախմբի անդամ էր, Հովիկ Մելքոնյանն է: Վերջինս ներկայացնում է Ավստրալիայի Աշխատավորական կուսակցությունը:
Հայերն ամենից շատ տեղեր են ստանում Նոր Հարավային Ուելս նահանգում, որտեղ երրորդ անգամ հաղթող է դառնում Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Ջոն Ալեքսանդրը, ով Հայ-ավստրալական բարեկամության խմբի գործող նախագահն է:
Վերջնական արդյունքները կհստակեցվեն շաբաթվա վերջին: