iPhone 7 սմարթֆոնը լուսանկարել են Foxconn-ի փակ միջոցառման ժամանակ
LifestyleTert.am-ը գրում է.
Համացանցում լուսանկար է հայտնվել էլեկտրոնային սարքավորումների բաղադրիչներ արտադրող Foxconn ընկերության փակ միջոցառումից, որում պատկերված է iPhone 7 Plus սմարթֆոնի կորպուսը:
Ինչպես ներկայացնում է actualapple.com-ը` լուսանկարում երևում է սմարթֆոնի վերին հատվածը, որտեղ գտվում է կրկնակի տեսախցիկը` 12 Մպ կետայնությամբ:
Բացի այդ, լուսանկարված էկրանի վրա երևում է գրառումը, ըստ որի՝ սմարթֆոնը աշխատելու է iOS 10 օպերացիոն համակարգով, որը ներկայացվել էր WWDC 2016-ում: Լուսանկարում այլ տեղեկություններ չեն երևում:
