Հանրահայտ երկվորյակ քույրերը խոսել են իրենց առօրյայի և փեսացուին կիսելու մասին (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ավստրալուհի քույրերը մեծ ճանաչում են ձեռք բերել՝ հայտարարելով, որ կիսում են ամեն ինչ, անգամ փեսացուին և մի քանի մետրից ավելի չեն հեռանում միմյանցից:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 30-ամյա քույրերը, որոնք բնակվում են Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաքում, բացահայտել են իրենց առօրյա կյանքի մանրամասները` ամուսնության և մայրանալու ծրագրերից մինչև իրարից առանձին ապրելու շուրջ իրենց մտորումները:
Խոսելով իրենց յութուբյան ալիքով` ավստրալուհիներն առաջին անգամ անդրադարձել են իրենց պլաստիկ վիրահատությունների շուրջ պտտվող խոսակցություններին:
«Միակ բանը, որ արել ենք, կրծքերի մեծացումն է», - խոստովանել են քույրերը` նշելով, որ այդ վիրահատությունն արժեցել է 15 000 դոլար յուրաքանչյուրի համար:
Քույրերը նշել են, որ մարզվում են ամեն օր և առնվազն մեկ նոր հանդերձանք են գնում ամեն շաբաթ: Քույրերի խոսքով` իրենք ընդունում են նույն սնունդը, նույն քանակությամբ և նույն ափսեներից:
Նրանք առաջին անգամ ցուցադրել են իրենց մայրիկին, ով բնակվում է քույրերի և նրանց փեսացուի հետ:





