ԱԻՆ-ը ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր ութ ամպ
ՀասարակությունՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ ընդամենը 65 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 8 ամպ, կատարվել է 13429 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հուլիսի 5-ին, ժամը 18.23-ից մինչև 19.13-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 15 կայանքներից Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի և Ներքին Սասնաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4676 կրակոց:
Հուլիսի 5-ին, ժամը 18.31-ից մինչև 18.59-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 17 կայանքներից Արմավիրի մարզի Քարակերտ, Արգինա, Բագարան և Շենիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4393 կրակոց:
Հուլիսի 5-ին, ժամը 17.01-ից մինչև 18.02-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 21 կայանքներից Շիրակի մարզի Կամո, Ախուրյան, Ախուրյան Տրիո, Արևիկ, Ախուրիկ, Հայկավան, Գետք, Ոսկեհասկ, Երազգաորսկ, Բասեն, Ղարիբջանյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2080 կրակոց:
Հուլիսի 5-ին, ժամը 17.01-ից ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային կայանքից Շիրակի մարզում կատարվում է ներգործություն:
Հուլիսի 5-ին, ժամը 15.42-ից մինչև 16.27-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Շիրակի մարզի Քեթի, Հացիկ, Մանթաշ և Մայիսյան Տրիո համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 840 կրակոց:
Հուլիսի 5-ին, ժամը 15.56-ից մինչև 16.30-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի, Մեդովկա և Միխայելովկա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 740 կրակոց:
Հուլիսի 5-ին, ժամը 15.15-ից մինչև 15.24-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:
Հուլիսի 5-ին, ժամը 14.12-ից մինչև 14.42-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Շիրակի մարզի Մանթաշ, Փանիկ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց: