Օրվա բաղադրատոմս. Տորթ «Ելակով անտառ»
LifestyleԲաղադրամասեր՝
125 գրամ սերուցքային կարագ
200 գրամ նուշ
5 հատ սպիտակուց
225 գրամ շաքարավազ
70 գրամ ալյուր
Կրեմ՝
500 մլ սերուցք
75 գրամ շաքարի փոշի
50 մլ կոնյակ
Վանիլին
1 կգ ելակ
2 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակ՝
Կարագը հալեցնել, շաքարավազն ու սպիտակուցը հարել։
Նուշը մանրացնել ավելացնել սպիտակուցին, վերջում ավելացնել կարագը։
Ավելացնել ալյուրը։
Թխել խմորի 2 շերտ։


Սերուցքը շաքարի փոշու հետ հարել, ավելացնել վանիլին ու կոնյակ։
Տորթի առաջին շերտին քսել կրեմը, շարել ելակներ, այդպես՝ մնացած բոլոր շերտերի դեպքում։
Վերջում զարդարել ելակով։

