Շաբաթական առնվազն 2 անգամ ձուկ օգտագործելը 2 տարով երկարացնում է կյանքը
LifestyleՇաբաթական առնվազն 2 անգամ ձուկ օգտագործելը 2 տարով երկարացնում է կյանքը՝ վստահ են գիտնականները։
Հանրային առողջության Հարվարդի դպրոցի և Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները նկատել են, որ 65 տարեկան և դրանից բարձր տարիքի մեծահասակները, որոնց օրգանիզմում բարձր է օմեգա-3 ճարպաթթվի մակարդակը, ապրել են միջինը 2.2 տարով ավելի երկար, քան այդ ճարպաթթվի ցածր մակարդակ ունեցողները։ Այս մասին հայտնում է medmoon.ru-ն։
Հետազոտողներն ուսումնասիրել են 16 տարվա ընթացքում 2700 մեծահասակ ամերիկացիների նկատմամբ դիտարկումների տվյալները։ Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ում օրգանիզմում բարձր է օմեգա-3-ի պարունակությունը, սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան ռիսկը ցածր է եղել 40 տոկոսով, իսկ սրտային առիթմիայից մահվան ռիսկը՝ 45 տոկոսով։
Ընդհանուր առմամբ դիտարկվող խմբի մոտ 27 տոկոսով ցածր է եղել մահվան ռիսկը ցանկացած հիվանդություններից։