Իրինա Շեյքը թոփլես է ներկայացել Բիկինիի օրվա առթիվ
LifestyleԵրեկ, երբ մենք տոնում էինք Սահմանադրության օրը, պարզվում է՝ ամբողջ աշխարհում տոնում էին Բիկինիի օրը: Եվ ոչ միայն Անաստասիա Վոլոչկովան ու Վերա Բրեժնեւան են իրենց երկրպագուներին ուրախացրել թոփլես լուսանկարներով, նրանց միացել էր նաեւ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը, որն իր Instagram–ում որոշել է նույնատիպ ձեւով նշել Բիկինիի օրը:
30-ամյա սուպերմոդելը, որը հիմա իր սիրեցյալ՝ բրիատանացի դերասան Բրեդլի Քուփերի հետ Փարիզում է (Բարձր նորաձեւության շաբաթ) ներկայացրել է մի լուսանկար, որը արել էր մոդել Ջոան Սմոլսը:

«Նկարահանումների արանքում ժամանակ ենք սպանում»,- ստորագրել է լուսանկարը Իրինան:
Քիչ ավելի ուշ Իրինան, ի դեպ, լուսանկար է հրապարակել Ռիկարդո Տիշիի ու Givenchy–ի թիմի հետ:

«Իմ սեքսուալ թիմի հետ Փարիզում»,- ստորագրել է լուսանկարը Շեյքը: