Հայ դիզայները ծաղրել է նորաձևության ինդուստրիան
LifestyleԾագումով հայ, ռուսաստանցի դիզայներ Տիգրան Ավետիսյանը թողարկել է գարուն-ամառ 2017 հավաքածուի լուքբուք: Այս մասին հայտնում է HighSnobiety-ն:
Հավաքածուն անվանվել է In Loving Memory of Spring Summer 2014 («Գարուն-ամառ 2014 հավաքածուի լուսավոր հիշատակին»): Բոլոր 12 լուսանկարներում պատկերված է մոդել նույն հագուստով: Գլխավոր իրը սև-սպիտակ վերարկուն է՝ Nothing Changes («Ոչինչ չի փոխվում») գրությամբ: Նոր հավաքածուի բոլոր իրերը լրիվ նման են գարուն-ամառ 2014 սեզոնին մոդելավորողի ներկայացրած հագուստին:
Դիզայները մեկնաբանել է, որ նոր հավաքածուն նվիրված է «արվեստի արժեքավորությանը շուկայի վրա կենտրոնացած ինդուստրիայում»:











