Ռեհան․ հակաբիոտիկ, հակաօքսիդանտ, որ մաքրում է արյան անոթներն ու իջեցնում խոլեստերինը
LifestyleՀնարավոր է` հաճախ եք ռեհան օգտագործում սնունդ պատրաստելու ժամանակ, սակայն չգիտեք, թե որքան օգտակար է այս անուշաբույր համեմունքը։
Ռեհանն ունի գերազանց հակաօքսիդանտ հատկություններ և կարող է պաշտպանել մարմինը ազատ ռադիկալներից՝ դանդաղեցնելով ծերացման պրոցեսը, ինչպես նաև կանխելով քաղցկեղի և ուռուցքների առաջացումը։
Ռեհանի մեջ առկա բետա-կարոտենը հակաօքսիդանտ բաղադրիչ է, որն օրգանիզմում հայտնվելուց անմիջապես հետո վերածվում է վիտամին A-ի։Ռեհանը հարուստ է նաև մագնեզիումով և վիտամին B6-ով։
Այն պաշտպանում է արյան անոթները, իջեցնում է խոլեստերինը։ Բացի այս, ռեհանը նաև պայքարում է արթրիտի, ասթմայի դեմ, որոնք ևս առաջանում են ազատ ռադիկալների պատճառով։
Այնպես որ, առավել հաճախ սկսեք ռեհանն օգտագործել ճաշատեսակների մեջ, նախընտրելի է հատկապես թարմ վիճակում։ Ռեհանով պատրաստված թեյը նաև հիանալի միզամուղ է, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկները։