Միլիոնատեր Դեն Բիլզերյանը Իբիցայից մեկնել է Պրահա
LifestyleՄի՞թե ամերիկահայ հայտնի միլիոնատեր Դեն Բիլերյանը զինամթերքից եւ մերկ աղջիկներից բացի սկսել է նաեւ ճանապարհորդությունը սիրել։
35-ամյա սրտակերը հուլիսի սկզբին մի քանի գեղեցկուհիների հետ մեկնել էր Իտալիա. ավելին, նրանցից մեկի՝ մոդել Լոուրեն Բլեյկի հետ Միլանի տաճարի մոտ լուսանկարվելուց բացի, հանդիպման էր գնացել կարմիր փոքրիկ մեքենայով։

Այնուհետեւ պարծենկոտ Դենն իր թիմով հասել էր Իբիցա եւ մկանուտ մարմինը ցուցադրել Instagram-ում հրապարակված լուսանկարում։
Իսկ այժմ ինտերնետային աստղը նույն Լոուրեն Բլեյկի հետ (վերջերս նա միշտ հենց այս մոդելի հետ է լուսանկարվում եւ կարելի է մտածել, որ ինչ-որ մեկին հաջողվել է գրավել Դենի սիրտը) կանգ է առել Պրահայում։
«Որոշեցի գնալ Պրահա»,- լուսանկարը մեկնաբանել է Դենը։