Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը

ԵՊՀ մեծ դահլիճում հուլիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. «Սփյուռք» ամառային ամենամյա դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի հետ համատեղ:

Դպրոցի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մտավորականներ, հյուրեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ Հայաստանի և Արցախի 25-ամյա հոբելյանական տարում ողջունել ձեզ Հայրենիքում: Շնորհավորում եմ նաև «Սփյուռք» ամառային դպրոցի 5-ամյա հոբելյանի առթիվ»:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ նախարարն ընդգծեց, որ դպրոցի մասնակից մեր հայրենակիցներից յուրաքանչյուրն իր բնակության երկրում ամեն ինչ արել է՝ Արցախին օգնելու համար և հավելեց. «Ուզում եմ հիշել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի խոսքերը՝ օրվա մեջ նախ արեք այն, ինչը պարտավոր եք, ապա՝ ինչ կարող եք, և դուք կանեք անհնարինը:

Սիրելի՛ մասնակիցներ, ես համոզված եմ, որ Սփյուռքում մեր ոսկեղենիկ մայրենին պահելու և մատաղ սերնդին փոխանցելու գործում դուք անում եք անհնարինը: Մենք բարձր ենք գնահատում ձեր նվիրումն ու ջանքերը, քանի որ ուծացման դեմ պա յքարի միակ միջոցը մայրենի լեզվին տիրապետելն է և հայ մշակութային, հոգևոր արժեքներով սերունդներին դաստիարակելը:

Վստահ եմ, որ մեր մասնագետները ձեզ համար կկազմակերպեն հետաքրքիր և համապարփակ դասընթացներ, և դուք կվերադառնաք ձեր բնակության երկրներ՝ զինված հայոց լեզվի և հայ մշակույթի մասին անհրաժեշտ ու խորը գիտելիքներով»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նաև հույս հայտնեց, որ 2017թ. ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կանցկացվի ՀՀ ԿԳՆ հետ համատեղ և ԵՊՀ փորձառու մասնագետների ուժերով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:  Նա կարևորեց նման ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են Սփյուռքում հայապահպանության գործին: Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ 2016թ. մեծ թիվ են կազմում վերապատրաստվող պոլսահայ ուսուցիչները, ինչպես նաև մանկավարժները Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Սփյուռք» ամառային դպրոցը ԵՊՀ հետ համատեղ կազմակերպելու համար՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ համալսարանը ոգևորված և մեծ նվիրումով է լծված դպրոցի իրականացման աշխատանքներին:

Կիևի մեկօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանը նշեց. «Ծրագրին մասնակից բոլոր ուսուցիչները շնորհակալ են այն հոգատար վերաբերմունքի համար, որ ստանում են ձեզանից: Հայրենիքը մեր արյան, մեր սրտի ու մեր աղոթքների մեջ է, իսկ նրա հետ կապը մենք իրականացնում ենք հենց ձեր միջոցով»:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը: Ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի սաները՝ (տնօրեն՝ Կարինե Դավթյան) «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) և այլք:

«Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացները կանցկացվեն հինգ ուղղություններով՝

  1. Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 3-30),
  2. Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 3-30),
  3. «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթաց (հուլիսի 3-16),
  4. Լրագրողների  վերապատրաստում (հուլիսի 3-16),
  5. Ազգային երգի ու պարի վարպետություն (հուլիսի 3-16):

Բացի տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ»:

 

«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում