Վայոց ձորի մարզում մեքենան ընկել է ձորը
ՀասարակությունՀուլիսի 6-ին` ժամը 19.13-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոմեքենաների նախկին վերանորոգման կետի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Opel Zafira» մակնիշի 34 OF 593 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: