Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում հուլիսի 8-10-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չÕ « փոխվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Երևանում հուլիսի 8-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Հունիսի 9-10-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Հունիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: