Ռոնալդուի հերթական գեղեցիկ քայլը. ահա թե ինչ էր նշանակում նրա սանրվածքը
LifestyleՊորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնությունում բացի գեղեցիկ խաղն ու խփած գոլերն աչքի ընկավ նաև հերթական նոր սանրվածքով, որը չվրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից:
Ծոծորակի կողմից նրա սանրվածքը լրացնում էր երկու հորիզոնական գիծ: Ինչպես պարզել են լրատվամիջոցները, Ռոնալդուն դա արել է ի աջակցություն հիվանդ փոքրիկի:
Ռոնալդուն հոգացել է քաղցկեղով հիվանդ այդ փոքրիկի բուժման ծախսերը: Վիրահատությունից հետո փոքրիկի ծոծորակի նույն հատվածում նմանատիպ երկու սպի է գոյացել:
