Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվում են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:
Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: