Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում
ՀասարակությունՀարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվում են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:
Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում: