Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի. Էմմա Մանուկյան

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի զրուցակիցն Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Էմմա Մանուկյանն է, դերասան Վիլեն Սարգսյանի կինը: Որո՞նք են երիտասարդ ընտանիքի դժվարությունները, ի՞նչ էկրանային զբաղվածություն ունի դերասանուհին և ո՞րն է նրա ամենանվիրական երազանքը՝ կարդացեք հարցազրույցում:

-Էմմա, բոլորովին վերջերս ավարտվեց Ձեր մասնակցությամբ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալը: Ներկա պահին ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Այժմ թատրոնում շատ մեծ թափով ընթանում են Դոստոևսկու «Նետոչկա Նեզվանովա» վեպի  հիման վրա «Անկոչ Աննա» ներկայացման փորձերը, որի բեմադրող ռեժիսորն է Գրիգոր Խաչատրյանը: Ամբողջովին տարված եմ ինձ համար շատ կարևոր այս աշխատանքով:

-Իսկ նոր սերիալի առաջարկ չունե՞ք: 

-Ունեմ, արդեն սկսել եմ նկարահանվել «Աբելի քույրը» սերիալում:

-Ի՞նչ կերպարով:

-Կերպարս՝ Մագդան, մատուցողուհի  է գիշերային  ակումբում: Առաջին հայացքից թեթև վարքի տեր աղջիկ է, բայց իրականում. . . Գիտեք, քանի որ նոր եմ ծանոթանում հերոսուհուս, չեմ կարող շատ փակագծեր բացել: Հուսով  եմ՝ հետաքրքիր աշխատանք է սպասվում:

-Ժամանակին պրոֆեսիոնալ պարով եք զբաղվել, ինչո՞ւ որոշեցիք հեռանալ պարարվեստից:

-ժամանակի սղության պատճառով: Եկավ մի շրջան, երբ անհնարին դարձավ համատեղել երկու մասնագիտություններս ու ընտանիքս. աղջիկս մեծանում է, ու ես չեմ կարողանում բավարար ժամանակ հատկացնել նրան: 

-Որպես երիտասարդ դերասանուհի, ի՞նչ եք կարծում, երիտասարդ կադրերն այսօր ճի՞շտ են «օգտագործվում» թատրոնում և կինոյում: Կարպերները, կարծես, միապաղաղ են, դա դերասանի՞, սցենարիստի՞, թե՞ ռեժիսորի բացթողումն է:

-Անկեղծ ասած՝ դժվար հարց  է, միանշանակ պատասխան տալ չեմ կարող: Բայց կոնկրետ մեր թատրոնում երիտասարդներն ունեն աշխատելու և ինքնադրսևորվելու բոլոր հնարավորությունները: Ինչ վերաբերում է կերպարների միապաղաղությանը, ապա ինձ  թույլ չեմ տա քննարկել կոլեգաներիս բացթողումները, եթե նույնիսկ դրանք առկա են: Չեմ  կարծում, որ տարիքս ու արվեստում անցած ճանապարհս թույլ են տալիս ինձ մատնանշել որևէ մեկի բացթողումը (ժպտում է): Ինքս փորձում եմ ամեն ինչ անել, որ կերպարներս չկրկնվեն:

-Դերասանները մեծամասամբ իրենց տեսնում են այս կամ այն կերպարում ու անհամբեր սպասում այդ երջանիկ օրվան: Ձեզ ի՞նչ կերպարում եք տեսնում, ի՞նչ դեր կցանկանայիք, որ Ձեզ վստահվեր:

-Ինձ ոչ մի կոնկրետ կերպարում չեմ տեսնում: Ստանում եմ դերն ու սկսում տեղավորվել դրա  մեջ (մտածում է): Իսկապես, չեմ կարող թվել կերպարներ, որոնք  երազում եմ խաղալ: Ես արվեստում պրագմատիկ եմ. հիմա  աշխատում եմ իշխանուհի Կատյայի դերի վրա ու դրանից բացի ուրիշ ոչնչի մասին չեմ մտածում՝ մինչև, որ հանձնենք ներկայացումը: Հետո, հուսով եմ՝ կստանամ նոր դեր, ու արդեն այդ դերը կդառնա ամենակարևորը… Եվ այդպես շարունակ:

-Ըստ Ձեզ, որո՞նք են դերասանական աշխարհի մերօրյա խարդախությունները:

-Չեմ հավատում խարդախությունների, հավատում եմ աշխատանքին: Անհնար է, որ  աշխատասեր ու իր գործին նվիրված մարդը չկարողանա իր համար ճանապարհ հարթել: Անհաջողությունների մեջ միշտ ինքս ինձ եմ միայն մեղադրում, և ոչ թե շրջապատին: Ուրեմն պետք էր ավելին անել . . .

-Ունե՞ք ընկերներ, ընկերուհիներ Ձեր բնագավառում, թե՞ կհաստատեք այն համոզմունքը, որ նույն ոլորտի մարդիկ լավ ընկերներ չեն դառնում:

-Իհարկե, ունեմ դերասան ընկերներ: Կարծում եմ՝ աշխատանքային ոլորտն ընկերության հետ կապ չունի: Համենայնդեպս, ինձ համար այդպես է: Ընդհանրապես, ես շատ քիչ ընկերներ ունեմ, բայց նրանք այն մարդիկ են, որոնց անսահման սիրում եմ:

-Իսկ կոլեգաների նախանձի հետ հաճա՞խ եք առնչվում:

-Բացասական ազդակների համար ես փակ եմ: Եթե նույնիսկ իմ հանդեպ նախանձ կա, ապա ես այն ուղղակի չեմ նկատում:

-Հատկապես Հայաստանում ընդունված է, որ ամուսնացած դերասանուհիները խուսափում են սիրային, նույնիսկ փոքր-ինչ բաց տեսարաններից: Ձեր ընտանիքում և՞ս առկա է այդ խնդիրը, թե՞ դերասան ամուսին ունենալը մեղմում է իրավիճակը:

-Արվեստում խուսափել չի կարելի: Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի:

-Փաստորեն, խանդի հետ հաճախակի չեք բախվում:

-Տանել չեմ կարողանում խանդ կոչվածը և ամեն ինչ անում եմ, որպեսզի այն իմ կյանքում տեղ չունենա:

-Ի դեպ, ստեղծագործական բանավեճեր դուք և Վիլեն Սարգսյանը շա՞տ եք ունենում:

-Արվեստի շուրջ Վիլենի հետ չեմ վիճում: Արվեստի՝ նրա ընկալումը բացարձակ է: Ես լսում եմ նրան ու հետո կիսվում իմ սեփական զգացողություններով:

-Որքան էլ ամուսինները միմյանց շատ սիրեն, կարծում եմ, կոնֆլիկտներից խուսափելն անհնար է: Ո՞ր թեմաներն են առավել խնդրահարույց դառնում Ձեր ընտանիքում:

-Երևի կենցաղային հարցերն են մեզ համար խնդրահարույց, որովհետև երկուսս էլ կենցաղից շատ հեռու ենք և նման հարցերի լուծումներն անընդհատ մեկս մյուսի վրա ենք գցում (ծիծաղում է):

-Էմմա, այս տարիներին Ձեր և Վիլենի ամենամեծ «պատերազմը» ո՞րն է եղել:

-Պատերա՞զմ: Երբեք ու ոչ-ոքի հետ չեմ պատերազմում, առավելևս՝ հարազատներիս: Իսկ եթե «պատերազմն» անխուսափելի է դառնում՝ ուղղակի հեռանում եմ:

-Քանի՞ տարեկան է արդեն Ձեր դստրիկը: Հայրիկի ու մայրիկի բացակայության ընթացքում ո՞վ է զբաղվում փոքրիկով:

-Սառան արդեն 4 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Իսկ մեր բացակայության ժամանակ տատիկներն են նրա հետ լինում:

-Ինքներդ ընտանիքի միակ զավակն եք: Ի՞նչ եք կարծում՝ մինուճար երեխաները եսասեր չե՞ն մեծանում:

-Չգիտեմ: Ինքս եսասեր չեմ, չնայած, որ մենակ եմ մեծացել: Բայց գիտե՞ք, ճանաչում եմ շատ եսասերների, ովքեր քույր և եղբայր ունեն:

-Ամեն դեպքում, ընտանիքի համալրման մասին չե՞ք մտածում:

-Երբեք ոչինչ չեմ պլանավորում: Դա ինձ համար աշխարհի ամենածիծաղելի և անիմաստ զբաղմունքն  է:

-Էմմա, հանգստյան շրջանի մեկնարկը տրված է: Պատրաստվո՞ւմ եք ճամփորդության:

-Առայժմ զբաղված եմ, հանգստի մասին չեմ մտածում: Ու այս հարցում էլ ոչինչ չեմ պլանավորում: Գուցե մի օր արթնանանք ու որոշենք ինչ-որ տե՞ղ գնալ, ով գիտի: 

-Ի՞նչ երազանքներ ունեք:

-Երազում եմ օդային ակրոբատիկայով զբաղվել: Հուսով եմ՝ այս տարի երազանքս կիրականացնեմ (ժպտում է):

Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան